Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Ամուր պահել հայերենը»․ ավարտվեց հայագիտական օլիմպիադան

Օգոստոսի 5-ին Երևանում բացվեց համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մասնակցում էին Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի ու Քուվեյթի հայ համայնքների ամենօրյա և մեկօրյա դպրոցների շուրջ 80 աշակերտներ:

Մինչև օգոստոսի 10-ը Աղվերանում օլիմպիադայի մասնակիցներն իրենց գիտելիքներով և կարողություններով մրցեցին հայոց լեզվից, հայ գրականությունից, պատմությունից և մշակույթից։

Օլիմպիադայի հայոց լեզվի և գրականության հանձնաժողովը գլխավորում էր Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը նա ջերմորեն շնորհավորեց  հաղթողներին՝ պատգամելով շարունակել անդադար սովորել, ամուր պահել հայերենը՝ իր զույգ ճյուղերով՝ արևելահայերեն և արևմտահայերեն:

Դ. Գյուրջինյանը գնահատանքի խոսքեր ասաց հայկական դպրոցների ուսուցիչների, պատվիրակությունների ղեկավարների հասցեին: Հատկապես Ռուսաստանից եկած աշակերտներին  և ուսուցիչներին նա կոչ արեց ջանք ու եռանդ չխնայել հայերենը պահպանելու ուղղությամբ, քանի որ այսօր այդ երկրում մեծաթիվ հայություն կա և լեզվական ուծացման վտանգ. դա կարևոր է հայերենի ապագայի համար: