Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Անել» բառի անհարկի գործածության մասին

Գրական և ժողովրդական խոսքում «անել» բայով ճիշտ և ընդունելի բառային բազմաթիվ միավորներ ունենք․ բանաստեղծը կարող է միտք անել, բանվորը՝ գործ, խաբեբան՝ իրենով անել, իսկ գիտնականը կարող է փորձեր անել ու, ի վերջո, գյուտ անել։ Բեմադրիչը, սակայն, չի կարող ներկայացում անել։

Բերենք օրինակներ մամուլից՝  «Շատ էի ուզում այսպիսի ներկայացում անել», «Մտածում եմ անել ընթերցանություն-ներկայացում», «Մտադիր ենք Աղասի Այվազյանի հեքիաթների հիման վրա ներկայացում անել»։

Այսպես բեմադրիչն էլ ասում է, որ ֆիլմ է անելու: Հեռուստալրագրողները խոսում են իրենց արած հաղորդման մասին, նրանց գործընկերները՝ արած նախագծերի, մեկ ուրիշը՝ նոր ծրագիր անելու:

Կարելի է կարծել, թե մեր լեզվում ուրիշ բառեր չկան, և ինչ էլ լինի՝ ներկայացում, ֆիլմ թե հաղորդում, հնարավոր է միայն «անել»: Այդպես որոշ բառեր «գերիշխող» դիրք են ստանում, դուրս մղում հոմանիշներին, իրենց համարժեքներին կամ համապատասխան այլ բառերի և անհարկի գործածվում:

Ի՞նչ ասել է «անել ֆիլմ՝ հաղորդում՝ նախագիծ՝ ծրագիր՝ ներկայացում…»։ Մի՞թե հնարավոր չէ ֆիլմը նկարահանել, նախագիծը, ծրագիրը՝ իրականացնել կամ իրագործել, ներկայացումը՝ բեմադրել, նոր հաղորդումը՝ ստեղծել, սկսել կամ վարել․․․

Սրանք ընդամենը օրինակներ են: Կախված խոսքաշարից՝ կարելի է գործածել նաև այլ բառեր, միտքը ձևակերպել բառային այլ միավորներով:   Խոսքի նկատմամբ հարկավոր է ավելի ուշադիր լինել, ուստի ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ «անել» բառը տեղին գործածել՝  չանտեսելով տվյալ խոսքաշարին ավելի պատշաճող բառերը։

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Ավելին
facebook