Սեպտեմբերի 1-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հեռավար հանդիպում է ունեցել առցանց վիքիդասընթացի մասնակիցների հետ։
Դ. Գյուրջինյանը խոսել է հայերեն Վիքիպեդիան անընդհատ հարստացնելու կարևորության մասին, որի շնորհիվ կընդարձակվի հայերենի տարածքը թվային տիրույթում։
Վիքիդասընթացի մասնակից ուսուցիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին Դ. Գյուրջինյանին տառադարձության, նոր բառերի և լեզվական այլ հարցերի շուրջ՝ ստանալով սպառիչ պատասխաններ։
Անկաշկանդ զրույցը կշարունակվի հետագայում ևս։