Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` [email protected]

Աստղագետն ու աստղաբանը

Ինչպե՞ս ենք կոչում այն մարդուն, որն զբաղվում է աստղերի և երկնային մարմինների  ուսումնասիրությամբ. աստղագե՞տ, աստղաբա՞ն։

Ե՛վ աստղաբանները, և՛ աստղագետները հետևում ու ուսումնասիրում են երկնային լուսատուներին, միայն թե նրանց ուսումնասիրությունների մեթոդներն ու նպատակները էականորեն տարբեր են։

Աստղագետն զբաղվում է երկնային մարմինների ու նրանց համակարգերի ծագման, կառուցվածքի, շարժման օրենքների և քիմիական կազմի ուսումնասիրությամբ։ Աստղագետի ուսումնասիրության առարկան տիեզերքն է։ Աստղագիտությունը հնագույն գիտություններից է:

Ի դեպ, պատմական վկայություններ կան Հին Հայաստանում աստղագիտական գիտելիքների բարձր մակարդակի մասին։ Մեզ են հասել մեծագույն աստղագետ Անանիա Շիրակացու (7-րդ դար) աշխատությունները։

Հիմա տեսնենք, թե աստղաբանն ինչո՛վ է զբաղվում։ Նա ուսումնասիրում է երկնային մարմինների դիրքերը և դրանց ազդեցությունը երկրային իրադարձությունների, երկրների, ազգերի, մարդկանց ճակատագրերի վրա: Ըստ աստղաբանի՝ լուսատուների դասավորությամբ կարելի է կանխագուշակություններ անել։ Նրա եզրակացությունները, սակայն,  գիտական հիմք և բացատրություն չունեն, հիմնված են բացառապես հաշվարկների վրա։ Հին ժամանակներում աստղաբանությունը խթանել է աստղագիտական դիտումները և դրանով փաստորեն  նպաստել աստղագիտության զարգացմանը։

Ուրեմն  տարբերակենք՝ աստղագետը գիտությամբ է զբաղվում, աստղաբանը՝ գուշակությամբ։

Նմանատիպ նյութեր
Գրավոր և բանավոր խոսքում հաճախ են  շփոթում ՇՈՒՐՋ և ՇՈՒՐՋԸ բառերը։ Ասենք, որ հայերենի որոշ
ԾՆՈՒՆԴՈՎ ես երևանցի եմ: Բայց լիարժեք երևանցի չեմ, քանի որ մանկությունս Երևանում չի անցել: Ինչո՞ւ:
Որպես օտար ՊԱՑԻԵՆՏ բառի հայերեն համարժեք շրջանառվում են բազմաթիվ տարբերակներ, որոնք հաճախ բանավեճերի առիթ են
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ համաճարակների ժամանակ լրատվական դաշտում, մեդիահարթակներում, սոցցանցերում շրջանառվող կեղծ, չճշտված
Մաքրուհի անձնանունը, ըստ Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանի», նորակերտ է: Այն Աստվածածնի յոթ անուններից մեկն

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 [email protected]
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին