Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Բնիկ որտեղացի՞ ես [15 դեպք]

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Հայերիս սիրած հարցերից մեկն է սա: Տարբեր պատասխաններ են հնչում. ասվում են բառեր, որոնցում երևում են Հայոց աշխարհի հարազատ տեղանունները:

Որևէ տեղացի նշանակող բառերի զգալի մասը մարդիկ ճիշտ գիտեն կամ հեշտ են կազմում, ինչպես՝ երևանցիարցախցիկապանցիգյումրեցի… Բայց կան տեղանուններ, որոնցից –ցի, –եցի կամ –ացի ածանցներով բառեր կազմելիս մարդիկ երբեմն դժվարանում են:

 

Ներկայացնենք 15 դեպք:

 

  1. Բաղաձայնով վերջացող բազմավանկ տեղանուններից (եթե հնչյունափոխվող ձայնավոր չունեն) տվյալ տեղացի նշանակող բառեր կազմելիս սովորաբար ավելանում է –ցի ածանցը, ինչպես՝ Արտաշատ – արտաշատցիՍասուն – սասունցիՀամշեն – ՀամշենցիԻջևան – իջևանցիԵղեգնաձոր – եղեգնաձորցի:

Այդպես էլ՝ Շիրակ – շիրակցի, թեև բոլորը գիտեն, որ VII դարում երևելի մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ ենք ունեցել՝ Անանիա Շիրակացին:

Նույն կերպ՝ Տաթև – տաթևցի, բայց չմոռանանք հռչակավոր Գրիգոր Տաթևացուն (փիլիսոփա, աստվածաբան, ուսուցչապետ, 1346-1409 թթ.):

Աշտարակ – աշտարակցի, թեև ունենք Ներսես Աշտարակեցի (1770-1857 թթ., Ամենայն հայոց կաթողիկոս):

Սևան – սևանցի, թեև XV դարում ունեցել ենք Աբրահամ Սևանեցի անունով փորագրիչ և քանդակագործ:

Այսպիսի բազմաթիվ «հակադրությունների» օրինակներ կարող ենք բերել, քանի որ հազարամյակների պատմություն ունեցող մեր լեզուն ժամանակի ընթացքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել:

 

  1. Գորիս տեղանունից կազմվում են զուգահեռ ձևեր՝ գորիսցի և գորիսեցի: Կանոնը նախապատվություն է տալիս գորիսցի տարբերակին, իսկ գործածողները հաճախ նախընտրում են գորիսեցի տարբերակը:

 

  1. Գավառ քաղաքի անունից կազմվում է գավառցի բառը, բայց երբ գավառ հասարակ անվանն է ավելանում տեղաբնակ նշանակող ածանցը, ապա դա –ացի-ն է՝ գավառացի («որևէ կամ այսինչ գավառից» իմաստով):

 

  1. Տավուշ տեղանունից կազմվում է տավուշցի, զուգահեռաբար՝ նաև տավուշեցի: Այս ձևերը մրցում են իրար հետ: Հիշենք, որ պատմագիր, մատենագիր, մանկավարժ, եկեղեցական գործիչ Վանական Վարդապետը (1181–1251 թթ.) հայտնի է նաև Տավուշեցի անվամբ:

 

  1. Միավանկ տեղանուններից տվյալ տեղացի նշանակող բառեր կազմելիս հիմնականում ավելանում է –եցի ածանցը, ինչպես՝ Վան – վանեցիԽոյ – խոյեցիԿարս – կարսեցիՄուշ – մշեցիԿոշ – կոշեցի:

Այդպես էլ՝ Կողբ – կողբեցի, թեև հանրահայտ է Եզնիկ Կողբացին (V դարի մատենագիր):

 

  1. Տեղ գյուղանունից օրինաչափորեն կազմվում է տեղցի բառը, իսկ տեղ հասարակ անունից՝ տեղացի, որ նշանակում է «որոշակի տեղի բնակիչ, նույն տեղի բնակիչ», «տեղի, նույն տեղի»:

 

  1. Բառավերջում ի ունեցող տեղանուններից այդտեղացի նշանակող բառ կազմելիս ի-ն ընկնում է, ավելանում է –եցի ածանցը, ինչպես՝ Լոռի – լոռեցիԱնի – անեցիՓարպի – փարպեցիՄեղրի – մեղրեցիՄարտունի – մարտունեցիՇուշի – շուշեցի:

Այդպես էլ` Ալավերդի – ալավերդցի, թեև օտար անընդունելի անունը փոխե՛լը ճիշտ կլիներ:

 

  1. Էջմիածին տեղանունից կազմվում են էջմիածնեցի և էջմիածինցի բառերը, սակայն նախապատվությունը տրվում է  առաջինին՝  էջմիածնեցի տարբերակին:

 

  1. Կարին տեղանունից անցյալում կազմվել է կարնեցի բառը (XVII դարում Հակոբ Կարնեցի անունով ժամանակագիր-պատմիչ ենք ունեցել): Բառն այսօր էլ գործածական է. նրա հետ մրցում է նոր՝ կարինցի անհնչյունափոխ տարբերակը:

 

  1. Ջուղա տեղանունից կազմվում է ջուղացի, բայց ավանդաբար ունենք ջուղայեցի տարբերակը. հայտնի Ջուղայեցիներից հիշենք Հովհաննես Ջուղայեցուն (XVII դարի տպագրիչ) և Սիմեոն Ջուղայեցուն (XVII դարի փիլիսոփա, քերական, մանկավարժ):

 

  1. Սյունիք տեղանունից ք-ի անկմամբ կազմվում է սյունեցի, բայց հանդիպում է նաև սյունիքցի (մարդիկ տեղանվանն ուղղակի ավելացնում են –ցի ածանցը, ինչպես մյուս դեպքերում): Նախընտրելին, անշուշտ, ավանդական սյունեցի-ն է:

 

  1. Ջավախք տեղանունից ք-ի անկմամբ կազմվում է ջավախեցի բառը: Վերջերս տարածվում է նաև ջավախքցի տարբերակը:

 

  1. Վայք և Սոթք տեղանունների ք-ն պահպանվում է, բաղաձայնների կուտակումից խուսափելու նպատակով ավելանում է –եցի ածանցը՝ վայքեցի և սոթքեցի:

 

  1. Գաղտնավանկ ունեցող ԱկնԳողթն և Հաճն տեղանուններից –եցի ածանցով կազմվում են ակնեցիգողթնեցի և հաճնեցի բառերը: Հանդիպում են նաև ակնցի և հաճնցի տարբերակները:

 

  1. Վայոց ձոր տեղանունից անցյալում կազմել են վայոցձորեցի բառը, այժմ՝ վայոցձորցի:

 

Եվ այսպես հարյուրավոր, հազարավոր նման բառեր: Եվ այդ բոլորը մեկ բառով՝ հայաստանցի: