Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Գինարbook` «Հանուն մեր նյարդերի»

Mybookstore առցանց գրախանութի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լեզվաբան, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի և մի խումբ ընթերցասերների հանդիպում-քննարկումը։ Այն անցկացվեց աշխատանքային օրվա ավարտից հետո՝ երեկոյան։ Համաձայն հանդիպման ձևաչափի՝ սեղաններին երկու բան կար․ գինի (կամ թեյ և կամ սուրճ) ու «Հանուն մեր նյարդերի» գիրքը։

Անմիջական երկխոսությունների և քննարկման շրջանակն ընդգրկուն էր։ Դավիթ Գյուրջինյանը ներկայացրեց իր հեղինակած գրքի ծնունդը․ թե ինչպես այն սկիզբ առավ ֆեյսբուքյան գրառումից և օգտատերերի սիրտը շահելով՝ վերածվեց կոկիկ հրատարակության։ Ընթերցողների համար 200-ից ավելի զրույց պարունակող այս գիրքն արդեն դարձել է բազում լեզվական հարցերի լուծման, ճիշտ ու սխալ ձևերը պարզաբանելու միջոց։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև հայերենի այսօրվա խնդիրներից և լեզվավիճակից։ Դավիթ Գյուրջինյանը խոսեց այն ուղիների մասին, որոնցով Լեզվի կոմիտեն իրականացնում է լեզվական վերահսկողություն և քարոզչություն։