Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Գործիքակազմ

Այն մեթոդների, գործողությունների և միջոցների ամբողջությունն է, որ օգտագործվում է որևէ խնդրի լուծման համար:

Խումբը նախագծային մտածողության տարբեր մեթոդների գործիքակազմ է մշակել վերապատրաստված դասընթացավարների համար:

Այս նախաձեռնությունը ավելի հարուստ գործիքակազմ է առաջարկում:

Հանդիպման ժամանակ ներկայացվեց գնահատման ծառայության գործիքակազմը:

Ընկերությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ խնդիրը լուծելու համար:

Նմանատիպ նյութեր
Մարդկանց որոշակի խմբի ուղղված կամ վերաբերող: Պետք է հասկանալ, թե այդ ընդհանուր գործընթացի մեջ ինչ
Ուրիշի զգացմունքները, ապրումները, հույզերը, հոգեվիճակը հասկանալը և զգալն է, մարդու դրության մեջ մտնելը, սրտակցելը։ Ընթերցանությունը

Հուլիսի 22-ին Դավիթ Գյուրջինյանը #ՀՊՄՀ-ում հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ։ Նա ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը, տեղեկացրեց շուտով թողարկվող https://t.co/Ax4fMcOmIb կայքի մասին։

2

❌ Նկարը ԿԱԽՎԱԾ Է պատի վրա:
❌ Պարանը ԿԱԽՎԱԾ Է ծառի վրա:

✅ Նկարը ԿԱԽՎԱԾ Է պատից:
✅ Պարանը ԿԱԽՎԱԾ Է ծառից:

ՈՒՐԱԽ և ՏԽՈՒՐ բառերն առաջացել են նույն արմատից՝ ԽՈՒՐ-ից: Խուր-խուրախ-խրախ. նշանակում է խինդ, ուրախություն:

#Ստուգաբանություն

ՀԱՐԱԶԱՏ-ի ծագումը

Հր․ Աճառյանը գրում է, որ այս բառը կազմված է պարսկերեն «միասին» և «ծնեալ» բառերից և նշանակում է «համածնունդ, ծննդակից» կամ՝ «իբրեւ թէ մի հօրէն կամ հօրն ազատ», կամ՝ «ի միոյ ազատ հօրէ կամ նոյն հօրէ զատուցեալ»:

#Ստուգաբանություն

Ավելին