Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Դավիթ Գյուրջինյանը՝ հայերենում ամենատարածված սխալների մասին

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Art 365» կայքի խնդրանքով ներկայացրել է հայերենում ամենատարածված 7 սխալները։ Նյութն ամբողջությամբ՝ ստորև։


Հայերենում տարածված սխալների մասին զրուցել ենք Լեզվի կոմիտեի նախագահ, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հետ և խնդրել ենք նրան նշել այն հիմնական և ամենատարածված սխալները, որոնք այնքան շատ են առօրյա, գրավոր և բանավոր կիրառության մեջ, որ, ցավոք, ձգտում են դառնալու օրինաչափություն:

1. Խոսել բայի չարչրկումը

Առանձնակի հետևողականությամբ շարունակվում է խոսել բայի չարչրկումը հատկապես սերիալներում։ Գրեթե համատարած ասում են (կամ գոռում) սխալ ձևերը՝ խոսացի, խոսա՛, խոսանք… Այնինչ պիտի ասվեր խոսեցիխոսի՛րխոսենք, ինչպես որ ասում ենք երգեցիերգի՛րերգենք և այլն։ Պարզ է, որ ասել անկանոն բայի ասացի, ասացիր, ասաց, ասա՛ և նման ճիշտ ձևերի ազդեցությամբ են սխալվում (ի դեպ, խոսակցական լեզվում անկանոն այս բայն էլ «կանոնական» ձևերով է ներկայանում՝ ասեցի, ասեցիր, ասեց…)։ Հոնքը շինելու տեղ աչքն են հանում։

2. Կրկին՝ «կրկին անգամ»-ի մասին

Ասում և գրում են կրկին անգամ, երբ կրկին-ի կողքին անգամ-ն ավելորդ է։ Նույնն էլ բազմիցս-ի դեպքում է. –իցս մասնիկն արդեն «անգամ» է նշանակում, ուստի մի «անգամ» էլ չգումարենք։

3. -Ել վերջավորությամբ բայերի պատճառականը

Կանոն է՝ –ել վերջավորությամբ բայերի պատճառականը –եցն ածանցով են կազմում, ինչպես՝ հիշել – հիշեցնել, բայց ականջ են ծակում հիշացնել և նման սխալ ձևերը։ Առավել արտառոց է, երբ –ացն-ի փոխարեն իբր գրական ձևեր են կազմում և գործածում, ինչպես՝ հիմարեցնել։ Վստահ կարող ենք ասել, որ կենդանի խոսքում ոչ մեկը հիմարեցնել չի ասում, այլ բնական ու ճիշտ հիմարացնել։ Հեռուստատեսությամբ այդ ճիշտ ձևը անիմաստ «գրականացվում է»։

4. Թվով 3 մարդ

Հայերեն մտածող մարդու համար արտառոց են թվով 3 մարդ, թվով 15 սեղան բառակապակցությունները, որոնցում ավելորդ է թվով-ը, պիտի ուղղակի ասել 3 մարդ, 15 սեղան։ Տարօրինակ բան. լեզուն ձգտում է սեղմության, խնայողության, ոմանք նոր բեռ են ավելացնում նրա ուսերին՝ դեմ գնալով հայերենի հարազատ լեզվամտածողությանը։

5. Ինչո՞ւմ է խնդիրը

Հայերեն լեզվամտածողությանը խորթ են ինչո՞ւմ է խնդիրը (հարցը, առավելությունը, թերությունը) արտահայտությունը և նրա պատասխանը՝ բանը նրանում է, որ...

6. Ի շնորհիվ

Գրաբարաբույր նախդրային կապակցություններ կան՝ ի շահի հիշատակի գիտությունի լրումնի տես և այլն, որոնք ամենօրյա գործածություն ունեն։ Եվ դա լավ է։ Սակայն մի բայց կա… Ոմանք ոգևորված սրանց ավելացնում են ի շնորհիվ սխալ ձևը։ Շնորհիվ-ը երբևէ ի նախդիրով չի գործածվել, քանի որ դա հակասում է լեզվի օրինաչափություններին (գրաբարում գործիական հոլովաձևի հետ [շնորհ-իւ] ի նախդիր երբեք չի գործածվել)։

7. Գուրգենը, ով…

Արհեստական է, անբնական (ու սխալ), երբ անձ ցույց տվող գոյականները կապակցում են ովումովքեր… հարաբերականներով՝ Գուրգենը, ով…, Գուրգենին, ում…, Տղաները, ովքեր… Ավելի «առաջադեմներն» ասում են՝ երկրները, ովքեր…

Հայերեն բնական ու ճիշտ կապակցություններն են՝ Գուրգենը, որ / որը…, Գուրգենին, որին…, Տղաները, որոնք… Չպետք է անհանգստանալ, թե այսպես ասելու դեպքում Գուրգենն ու տղաները կդառնան … իր։ Պետք է անհանգստանալ, որ անբնական ու անճիշտ կապակցությունները սղոցում են լսողների և կարդացողների նյարդերը։

#հայերեն #հայոցլեզու
Առանձնացրել և ներկայացնում ենք արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները, որոնք օգտակար կլինեն հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։ 👇

https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-21/

Ուղղագրության կանոններն իմանալը չափազանց կարևոր է։

Խաղա՞նք 👉https://cutt.ly/VbSOc3U

Որպես լոքեր օտար բառի հայերեն համարժեք շրջանառվում է երկու տարբերակ։

Հստակեցնելու համար առաջարկում ենք քվեարկություն․ ի՞նչ եք կարծում որպես լոքերի համարժեք պահատո՞ւփ, թե՞ պահախցիկ բառն է ավելի ճիշտ գործածել:⤵️
https://cutt.ly/wbbrYX4

Ավելին