Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Դպրոցում կիրառվող դիմելաձևերի մասին

Լեզվի կոմիտեն վերջերս հրապարակել էր հորդորակ դպրոցներում հայերեն դիմելաձևերի մասին։ Ահա մի պարբերություն նրանից.

Հայաստանի մի շարք դպրոցներում (հատկապես նախկինում ռուսական) աշակերտները ուսուցչներին դիմում են ռուսերենին հատուկ անուն-հայրանվամբ (հայոց լեզվի և գրականության ուսուցչին անգամ), օրինակ՝ Արմինե Վաչագանովնա, Կարինե Դերենիկովնա, Տիգրան Սամսոնովիչ և այլն։

Հայերեն պաշտոնական (կամ հարգական) խոսքին բնորոշ է ազգանվամբ դիմելաձևը, որի սկզբում սովորաբար ասվում է՝ պարոն, եթե զրուցակիցը տղամարդ է (գրավոր խոսքում կրճատ՝ պրն.), տիկին, եթե զրուցակիցը կին է (տկն.) և օրիորդ, եթե խոսքն ուղղված է երիտասարդ աղջկա՝ օրիորդի։ Այսպես՝ պարոն Անանյան, տիկին Գևորգյան, օրիորդ Վարդանյան և այլն։

Ստացել ենք հետաքրքրական արձագանքներ։ Մեր հետևորդներից ոմանք առաջարկում են խուսափել «տիկին» և «օրիորդ» դիմելաձևերից, որոնք սեռային-կենսաբանական ինչ-ինչ զուգորդումներ են առաջացնում, և ուսուցիչներին (կին թե տղամարդ) դիմել պարզապես ՈՒՍՈՒՑԻՉ։ Օրինակ՝ «Ուսուցի՛չ, մի հարց ունեմ»։

Այդպես ունենք «բժիշկ», «պրոֆեսոր», «վարպետ» և այլ դիմելաձևեր։ Իմացանք, որ ՈՒՍՈՒՑԻՉ դիմելաձևը հազվադեպ գործածվում է Երևանի մի քանի դպրոցներում, առանձին ուսուցիչների դեպքում (նկատելի է, որ դա կիրառվել է մասնավորապես երկար կամ անբարեհունչ ազգանվան դեպքում)։

Ի դեպ, մեր ֆեյսբուքյան հետևորդներից մեկի հաղորդմամբ՝ «ուսուցիչ+ազգանուն» կամ «ուսուցչուհի+ազգանուն» դիմելաձևերն են ընդունված Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի դպրոցում, օրինակ` ուսուցչուհի Կյուրեղյան։

Փաստորեն նախօրինակն ունենք։

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

🚛 Ներկայացնում ենք տարբեր նշանակություն ունեցող բեռնատար, շինարարական, գյուղատնտեսական, փրկարար և այլ մեքենաների անվանումներ։
Իմանանք և գործածենք մեքենաների հայերեն անվանումները։

4

✈️Ներկայացնում ենք օդանավակայանին և օդանավերին առնչվող հայերեն բառապաշարի մի մասը՝ հիմնականում նրանք, որոնք միայն մասնագիտական չեն։
🧳Հուսով ենք, որ ճամփորդությունների ժամանակ այս բառերը հաճախ կգործածեք։ Հայերեն բառերը թող ամուր տեղ ունենան մեր խոսքում և թևածեն ամենուրեք։

4
Ավելին
facebook