Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ե՞Լ, ԹԵ՞ ԱԼ

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուջինյանը «Art 365» կայքում խոսել է ութ այնպիսի բայերի մասին, որոնց –ել / -ալ վերջավորությունները մարդիկ հաճախ շփոթում են։

1. Ասել բայը –ել վերջավորություն ունեցող  բայերի մեջ միակն է, որը ձևափոխությունների է ենթարկվում –ալ մասնիկ ունեցողների պես։ Ահա այսպես՝ ասացիասացիրասացասա՛…։ Սա անկանոնություն է (այս տեսակի միակը), որը ժողովուրդը խոսակցական լեզվում «ուղղում» և դարձնում է  «կանոնական»՝ ասեցիասեցիրասեց… Հասկանալի է, բայց սրա՛ մասին չենք ուզում խոսել, այլ խոսել բայի։  Խոսել բայի խոսեցիխոսի՛րխոսենք… ձևերը միանգամայն ճիշտ են, գրական և կանոնական։ Եվ սրանք սովորական պիտի լինեին, ինչպես որ գրեցի-ն կամ սիրեցի-ն։ Սակայն ասացիասացիրասացասա՛ ձևերի նմանակությամբ համատարած են դառնում խոսել բայի սխալ ձևերը՝ խոսացիխոսա՛, խոսացե՛քխոսանքխոսացող… (ոմանք նույնիսկ զարմանում են, երբ իմանում են, որ խոսացած սխալ էճիշտը խոսած-ն է, օրինակ՝ «Նրա խոսած [ոչ թե խոսացած] լեզուն չհասկացա»)։  Սրանք լիովին մերժելի են պաշտոնական և հրապարակային խոսքում, անտանելի է սրանց համատարած գործածությունը հեռուստատեսության լեզվում։ Այս գրոհը պիտի կասեցնենք։

2. Գովում ենք լավ գործը, լավ մարդուն։ Ամեն ինչ ճիշտ է։ Գովել բայն է, որի ճիշտ ձևերից են գովեցիգովեցիրգովեցմի՛ գովիր… Բայց լսում ենք (երբեմն նաև կարդում) «Արամին շատ գովաց» կամ «Գլուխ մի՛ գովա, լավ բան չես արել» ու … կարկամում ենք։ Գրական հայերենը, մասնավորապես պաշտոնական խոսքը մերժում են սրանք։

«Սա էլ քո գովացած գինին» և «Սա էլ իմ գոված գինին» նախադասություններից ես ընտրում եմ երկրորդը:

3. Իրենց խոսքի նկատմամբ անհետևողական մարդիկ ծիծաղել բայը այստեղ-այնտեղ սխալ են ասում և գրում՝ ծիծաղալ, որից էլ՝ ծիծաղացիծիծաղացիրծիծաղաց, մի՛ ծիծաղա և այլն։ Սրանք տարօրինակ են թվում ծիծաղեցիծիծաղեցիրծիծաղեցմի՛ ծիծաղիր ճիշտ և օրինաչափ ձևերի կողքին։

4. Հայերեն գրավոր և բանավոր խոսքում կան, բառարաններում էլ գրանցված են ափսոսալ և ափսոսել բայերը։ Գրական հայերենը նախընտրում է առաջինը՝ ափսոսալ, որից էլ կազմվում են ափսոսացիափսոսացիրափսոսացափսոսա՛, ափսոսացող և այլ կանոնական ձևեր։ Գրավոր խոսքում սրանք գերիշխում են ափսոսեցի, ափսոսեցիր, ափսոսեց և համանման ձևերի համեմատ։

5. Գրական հաչել (Շունն սկսեց ավելի ուժեղ հաչել եկվորների վրա) բայը խոսակցական լեզվում տարբերակ ունի՝ հաչալ։ Հաչել – հաչող և հաչալ – հաչացող հանդիպադրված ձևերից գրական լեզվով թավ գրվածներն են նախընտրելի։ Չմոռանանք նաև, որ լեզուն կարճ ձևերն է սիրում։

6. Երբևէ ձուկ որսացե՞լ եք։ Ես անգամ չեմ փորձել, բայց պահը որսացել և լուսանկարել եմ անվրդով ձուկ որսացող ընկերոջս։ Կարևորը պահը որսալն է։ Որսա՛ ճիշտ պահը…Այո՛, խոսքը որսալ բայի մասին է։ Չիմացության հետևանք են որսել, որսեց, որսի՛ր ձևերը։

7. Ժողովրդական խոսքում ցավալ, գրական լեզվում՝ ցավել։ Սրանք տևական ժամանակ «մրցում են»։ Ակնհայտ է, որ ժողովուրդը բանավոր խոսքում ցավելցավեցցավեցնել, –ել-ով կազմված կանոնական այլ ձևեր առհասարակ շատ քիչ է գործածում։ Նաև նկատելի է, որ ժողովրդական խոսքից ցավալ տարբերակի ձևերը հազվադեպ թափանցում են գրականության և մամուլի լեզու։

8. Այսօր կաթել բայն ընկալվում է գրական, կաթալ-ը՝ խոսակցական։ Թե ինչքա՛ն կշարունակվի այս ընկալումը, դժվար է ասել։ Լեզվի բնական զարգացումը թե ինչի՛ կհանգեցնի, կերևա ապագայում։ Այդ մասին կխոսեն հետագա սերունդները։

Խաղա՞նք
https://www.langcom.am/%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-3/

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

Ավելին
facebook