Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Երբ շահարկվում է օրենքի բառը

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները ձևավորել հայերեն․ սա է «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը։ Թվում  է՝ ամեն բան հստակ է․ չկա մեկնաբանության հարց, բայց արի ու տես, որ երբեմն ծագում է խնդիր, առաջանում է մեկնաբանման անհրաժեշտություն անգամ «հարթ» տեղում։

Ո՞րն է խնդիրը։

Բնավ թող չթվա, թե ստանձնում եմ իրավաբանի գործառույթ։ Խնդիրը լեզվական է, իսկ արծարծվող հարցն էլ առաջին հայացքից կթվա տարօրինակ։

Ինչպես նշվեց, օրենքը պահանջում է, որ ցուցանակները ձևավորվեն հայերեն։ Իսկ ի՞նչ է նշանակում հայերեն․․․

Բացեմ փակագծերը․ կարելի՞ է արդյոք գրվածը համարել հայերեն, եթե օտար լեզուների թարգմանվող լեզվական միավորները, այլ կերպ ասած՝ «սովորական» բառերը, ոչ թե թարգմանվում, այլ տառադարձվում են։ Օրինակ՝ երբ հայատառ գրվում է շուզ, բիստրո, հոթել, թայմ, շոփ, կաֆե, մարկետ, սթար, պլանետ և այլն, և այլն։

Թվում է՝ պատասխանը միանշանակ է․ իհարկե ո՛չ, որովհետև սա ոչ թե հայերեն է, այլ խառնալեզվության ինչ-որ տեսակ։

Բայց պարզվում է, որ օրենքի դրույթի նույնիսկ այսքան հստակ ձևակերպումը կարելի է մեկնաբանել ամբողջովին հակառակ տեսանկյունից ու պնդել, որ «հայերեն» բառը նշանակում է ընդամենը հայատառ։

Եվ սա ոչ թե ինչ-որ անձանց բանավեճ է, այլ տասնամյակներ ձգվող պայքար պետական մարմինների միջև։ Դրա մի կողմում, հավանաբար կռահեցիք, Լեզվի կոմիտեն է (նախկին Լեզվի պետական տեսչությունը), մյուսում՝ առայսօր այդ «մարտը» շահած տեղական ինքնակառավարման մարմիններն ու քաղաքապետարանները։

Հարցնում եք՝ ինչո՛ւ են մեր քաղաքներում այսքան շատ հայատառ, բայց օտարալեզու ցուցանակները։

Պատասխանեմ։ Հենց ա՛յս պատճառով։ Որովհետև նշված մարմինները, ինչպես ասվեց, համարում են, որ օրենքի «հայերեն» բառը նշանակում է հայատառ գրված ցիտադել, բլյու ընդ ուայթ, օնլի հոմմեյդ, ֆիշ, ֆուդ կորտ, մոբի մանիա, ինեսս նեյլ մերսի, չայկոֆֆ․․․

Oրենքն իրավական ակտ է, բայց չմոռանանք, որ օրենքները գրվում են բառերով, իսկ բառիմաստները մեկնաբանելու իրավասություն առաջին հերթին ունեն լեզվաբանները։

Գտե՛ք, խնդրեմ, թեկուզ և մեկ լեզվաբանի, որը կասի, թե հայերեն են սալոն-ը, հոսթել-ը, պիցցանինի-ն․․․

Ի դեպ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի սույն դրույթը ժամանակին ձևակերպվել է լեզվաբանների մասնակցությամբ (գուցե և հենց նրանք են ձևակերպել)։ Եվ ի՞նչ․ ձեզ թվում է, թե հայերեն ասելով՝ նրանք նկատի են ունեցել այսպիսի՞ «հայերենը», պատիսեղի-ն ու բուլանժեղի՞-ն։

Չեն կարող բառերին տրվել կամայական մեկնաբանություններ, նրանց վերագրվել չեղած իմաստներ։

Հարցին պետք է անդրադառնալ դարձյալ։ Այն պետք է լուծվի հօգուտ հայերենի։

Անշուշտ, բառիմաստներ մեկնաբանելը բնավ էլ տեղական ինքնակառավարման մարմինների,  քաղաքապետարանների,  տնտեսավարողների ու իրավաբանների գործը չէ։ Այս հարցում չի կարող հաշվի չառնվել մասնագետների կարծիքը։ Որքան էլ ոմանք պնդեն, միևնույն է, հայերեն չեն բեյքրի-ն, սիթի-ն, հաուզ-ը, էֆֆետտո․․․

Ճշմարիտն ասած՝ ես չեմ էլ հավատում, թե հիշյալ մարմիններն իսկապես այդ կարծիքին են։ Մեկ անգամ ևս ասենք դառն իրականությունը․ պարզապես կա հայերեն չգրելու բուռն ցանկություն։ Իսկ այդպիսի դեպքերում կարելի է շահարկել նաև օրենքի բառը․․․

Գուրգեն Միքայելյան

#հայերեն #հայոցլեզու
Առանձնացրել և ներկայացնում ենք արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները, որոնք օգտակար կլինեն հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։ 👇

https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-21/

Ուղղագրության կանոններն իմանալը չափազանց կարևոր է։

Խաղա՞նք 👉https://cutt.ly/VbSOc3U

Որպես լոքեր օտար բառի հայերեն համարժեք շրջանառվում է երկու տարբերակ։

Հստակեցնելու համար առաջարկում ենք քվեարկություն․ ի՞նչ եք կարծում որպես լոքերի համարժեք պահատո՞ւփ, թե՞ պահախցիկ բառն է ավելի ճիշտ գործածել:⤵️
https://cutt.ly/wbbrYX4

Ավելին