Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ե-ի արտասանության մասին

Կանոնը սահմանում է. ե-ն բառասկզբում արտասանվում է յէ, բառամիջում և բառավերջում՝ է։ Օրինակ՝ յէրգ, յէրկու, նէրէլ, բէրէլ, Նարինէ, րոպէ։

Բաղադրյալ բառերում բառարմատի սկզբի յէ-ն (ե-ն) բաղաձայնից հետո արտասանվում է է, օրինակ՝ համէրգ, բազմէրանգ, առէրես, անէլանելի, անէնթակա, ձայնավորից հետո՝ յէ, օրինակ՝ամենայէրջանիկ, կիսայէզրափակիչ։

Չպետք է կարծել, որ եթե բառն առանձին արտասանվում է յէ-ով, օրինակ՝ երկու (յէրկու), երգ (յէրգ), երկիր (յէրկիր), ապա այդ արտասանությունը պետք է պահել նաև բառամիջում, ինչպես՝ տասնըյէրկու, զուգյէրգ, ստորյէրկրյա։ Սա ճիշտ չէ: Ինչպես ասվեց, բաղաձայնից հետո ե-ն արտասանվում է է։ Ուստի պետք է արտասանվի՝ տասնէրկու, զուգէրգ, ստորէրկրյա և այլն։

Հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս արտասանել ե-ն, եթե պայմանական (ենթադրական) եղանակի կ- /կը/ և ժխտական չ- /չը/ մասնիկներից հետո է, որոնք նույնպես բաղաձայն հնչյուններ են։ Օրինակ՝ ասել կէրգե՞մ, թե՞ կյէրգեմ, կէզրափակի՞, թե՞ կյէզրափակի, կէրկրպագե՞ն, թե՞ կյէրկրպագեն, չէրազե՞նք, թե՞ չյէրազենք, չէնթարկվե՞լ, թե՞ չյէնթարկվել և այլն։

Օրինաչափությունն այն է, որ պայմանական եղանակի կ- և ժխտական չ- մասնիկներից հետո ե-ն արտասանվում է յէ, քանի որ այդտեղ կ-ից և չ-ից հետո ը է արտասանվում (փաստորեն ե-ն ձայնավորի է հաջորդում)։ Ուստի պիտի արտասանել կյէրգեմ, կյէզրափակի, կյէրիտասարդացնեն, կյէռապատկենք, կյէրդվենք, կյէրկնի, չյէրազել, չյէզրատել, չյէռացնել, չյէռակցել, չյէրթևեկել և այլն։ Իհարկե, կարող են լինել բացառություններ և զուգաձևություններ (կէփեմ/կյէփեմ, չէնթարկվել/չյէնթարկվել, չէրկնչել/չյէրկնչել):

Հիմք ընդունելով ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

  1. բաղադրյալ բառերում բաղաձայնից հետո ե-ն արտասանել է,
  2. պայմանական եղանակի կ- և ժխտական չ- մասնիկներից հետո ե-ն արտասանել յէ։

Սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում պահանջո՞ւմ եք հայերեն ճաշացանկ, եթե Ձեզ տրվածը միայն անգլերեն կամ այլ լեզվով է։

Ներկայացնում ենք օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն բառերին։

➡️ https://bit.ly/3oGCEP9

Լեզվի կոմիտեն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվար սոցիալական հարթակներում հրապարակել է հորդորակ, նյութեր և հարցումներ դպրոցներում ուսուցչին դիմելու հայերեն ձևերի մասին։

➡️Ամբողջական՝ https://bit.ly/3a3kT7s

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

Ավելին