Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Զբոսանք բառերի աշխարհում (1-ին մաս)

Բարև՛, պատանի՛ բարեկամ: Մենք քեզ հրավիրում ենք համերգասրահ` դասական երաժշտություն լսելու: Դասական է կոչվում մնայուն ու բարձրաճաշակ մշակույթը: Եթե  դու ուզում ես առնչվել այդպիսի արժեքավոր արվեստի հետ, ուրեմն մի՛ մերժիր մեր հրավերը:

Համերգասրահի ճանապարհին մենք կխոսենք դասական երաժշտության դարբնոցի` կոնսերվատորիայի մասին: Իսկ դու գիտե±ս՝ «կոնսերվատորիա» (conservare)  լատիներեն նշանակում է «ապաստան», «որբանոց»:  

16-րդ դարում Իտալիայի որբանոցներում սկսել են երաժշտություն ուսուցանել: Որոշ ժամանակ անց որբանոցներն ուրույն տեղն են գրավել երկրի երաժշտական կյանքում: Եվ երբ ստեղծվել են երաժշտական կրթարանները, դրանց ինքնաբերաբար, ապա պաշտոնապես անվանել են կոնսերվատորիա: Իտալիայի որբանոցների անվանումն այսօր միջազգային երաժշտական տերմին է և կորցրել է իր նախկին իմաստը:

Այսպիսի հետաքրքիր իմաստափոխություն է ապրել և լատիներեն «կապելլա»  (capella) բառը: Այդպես է կոչվել միջնադարյան եկեղեցական համալիրում առանձնացված փոքրիկ մատուռը` աղոթատեղին: Կապելլաներում էին երգում եկեղեցական փոքրիկ երգչախմբերը, որոնց էլ ժամանակի ընթացքում տրվեց «կապելլա» անվանումը: Այնուհետև այդպես սկսեցին կոչվել ոչ միայն եկեղեցական, այլև մյուս  բոլոր երգչախմբերը` ակադեմիական կապելլա, ազգային կապելլա և այլն: Եկեղեցական կապելլաները նախկինում երգում էին առանց երաժշտության ուղեկցության, այսինքն՝ ակապելլա: Այսօր այդպես է կոչվում առհասարակ առանց նվագակցության երգեցողությունը:

Տեսնո՞ւմ ես, պատանի՛ բարեկամ, մենք, օգտակար զրույց վարելով, տեղ հասանք: Օպերային թատրոնի տոմսարկղում այսօրվա համերգի տոմս չկա, բոլոր տոմսերը սպառված են: Մշակութային լեզվով սա կոչվում է «անշլագ»: Այս  գերմաներեն բառի բուն նշանակությունն է «հայտարարություն», «ազդագիր»: Իսկ իր նոր իմաստով այն գործածվում է բոլոր լեզուներում, այսինքն՝ տերմինի (եզրույթի) արժեք ունի: Տե՛ս, մեր օպերային թատրոնում այսօր անշլագ է: Ի՜նչ լավ է, որ մենք տոմսերը նախօրոք ենք գնել:  

Մեր տոմսերի վրա գրված է «պարտեր»: Սա ֆրանսերեն բառ է, նշանակում է «գետնին»: Պարտերը թատերասրահի ներքևի` բեմին մոտ մասն է: Պարտերին հաջորդող կարգերը կոչվում են ամֆիթատրոն: Իսկ թատերահարկ բարձրանալու համար ստիպված պիտի լինեինք աստիճաններով բարձրանալ: Այնտեղ՝ վերևում, բեմից քիչ հեռու է, բայց փոխարենը տեսադաշտը մեծ է: Նայի՛ր դահլիճի աջ և ձախ կողմերում պատշգամբներ կան: Այստեղ դրանք «օթյակ» են կոչվում:   Վերջ, մենք մտանք համերգասրահ: Մեր զրույցը հետո կշարունակենք: Մինչ նոր հանդիպում:

Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է «Կանչ» ամսագրում։ 

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին