Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Զրույց արևմտահայերենով և արևելահայերենով

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հյուրընկալվել է EVN Report-ի ռադիոտաղավարում։ Խմբագիր Ռուբինա Մարկոսեանը և Դավիթ Գյուրջինյանը զրուցել են ժամանակակից հայերենի երկու ճյուղերի տարբեր դրսևորումների, արևմտահայերենի կարգավիճակի և լեզվական այլ խնդիրների շուրջ։

Դ․ Գյուրջինյանն իր խոսքում նշել է, որ հայերենի երկու տարբերակներն իրար շատ մոտ են, և արևելահայն ու արևմտահայը հանգիստ կարող են հասկանալ միմյանց։ Այս տրամաբանությամբ զրույցն ընթացել է հետաքրքրական ձևաչափով՝ արևմտահայերեն և արևելահայերեն, առանց դրանք իրար խառնելու։

Ռադիոզրույցը կարելի է լսել հետևյալ հղումով: