Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Էթիկայի դպրոցը հյուրընկալել էր Դավիթ Գյուրջինյանին

Շուրջ տասը տարի գործող Էթիկայի դպրոցում հերթական դասը նվիրված էր հայոց լեզվին, նրա խնդիրներին։

Բանախոսը Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էր։

Ա․ Բաբաջանյան համերգասրահում գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում  Կոմիտեի նախագահը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի լեզվավիճակին, պետական լեզվական քաղաքականությանը, հեռուստատեսության  և ռադիոյի լեզվին, հայագրությանը համացանցում, Հայաստանի բնակավայրերի լեզվական արտաքին հարդարանքին, հայերենի դասավանդմանը։