Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«ԷՎՐԻԿԱ․․․»

Մեր որոշ տնտեսավարողների հնարամտության մասին գրելու առիթ արդեն ունեցել ենք։ Պարզ է, որ խոսքը նրանց գործարարական կարողությունների մասին չէ։

 

Ինչպես ամեն ոլորտի ներկայացուցիչ, գործարարը նույնպես ուղղակիորեն թե անուղղակիորեն առնչվում է լեզվական հարցերի։ Նա նույնպես լեզվական օրենսդրության պահանջների կատարողն է։

Ավա՜ղ, մեր ոչ քիչ տնտեսավարողներ հնարամտության իրենց «շնորհը» դրսևորում են ոչ թե այդ պահանջները կատարելու, այլ շրջանցելու, որևէ հնար գտնելու համար, որպեսզի հայերեն գրելու պարտավորությունից «ազատվեն»։

 

Այսօր հանրության համար կբացահայտենք այդպիսի գործարարների կիրառած ևս մի «հնարք»։

 

Լեզվական օրենսդրությունը (մասնավորապես «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը) պահանջում է ցուցանակները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով։

Իսկ ինչպե՞ս շրջանցել դա, եթե կա հայերեն չգրելու անթաքույց ցանկություն։

 

Եվ, ահա, այս հարցը լուծելու համար ով գիտի, թե քանի գիշեր ու ցերեկ խորհել է հայ տնտեսավարողը և այն պահին, երբ հոգնած ու տանջահար սուզվել է տաք լոգարանի մեջ, երևի բղավել է՝ էվրիկա՜․․․

 

Այո, նա «գտել» է, թե ինչպե՛ս կարելի է հայերեն չգրել․․․ Այսինքն, իր կարծիքով, թե ինչպե՛ս կարելի է ցուցանակը դարձնել «ոչ ցուցանակ»։ Այլ կերպ ասած… էլեկտրոնային հասցե։ Եվ նման «գյուտի» համար, ինչպես պարզվեց, տառապագին ճգնելու կարիք չկար։ Ընդամենը պետք էր «հնարամտություն»․․․

 

Երբ բացահայտված է հերթական աճպարարական գաղտնիքը, երևի արդեն Արքիմեդ լինել պետք չէ՝ կռահելու համար, թե ինչպես կարելի է դա անել։

 

Ըստ այս տնտեսավարողների՝ եթե ցուցանակի վրա պարտավոր են հայատառ գրել, դիցուք, «Էվրիկա», այս գյուտից հետո կարելի է դրա մոտ դնել ընդամենը մի «հասարակ» նշան՝ կետ (.), ավելացնել «am», «com» կամ «ru», հայատառ էվրիկա-ն դարձնել, օրինակ, Eureka.am և օրենսդրության հետ կապված հարցերը լուծել։ Հասկանալի չէ՞․ էլեկտրոնային հասցեն հայատառ հո չի՞ գրվի․․․

Բայց ո՞վ ասաց, թե այդպես է, և էլեկտրոնային հասցեն հայատառ լինել չի կարող։ Ահա օրինակներ՝ նախագահ.հայ, լեզվիկոմիտե.հայ։

 

Սակայն քանի որ որոշ տնտեսավարողների նպատակը ոչ թե էլեկտրոնային հասցեն հանրությանը ներկայացնելն է, այլ հայերեն գրելուց խուսափելը, ուստի ցուցանակ ու գովազդ են դարձել adjarabet.am-ը, ICentre.am-ը, www.vd.am-ը, mybookstore.am-ը, IQmobile.am, all.me-ն, TETchange.com-ը։

 

Շարքը թող շարունակի ընթերցողը, իսկ մենք հավելենք, որ անգամ այս խորամանկությունը տնտեսավարողներին չի ազատելու պատասխանատվությունից, և Լեզվի կոմիտեն վարչական վարույթներ է հարուցելու նման բոլոր դեպքերում։

 

Գուրգեն Միքայելյան

 

 

Խաղա՞նք
https://www.langcom.am/%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-3/

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

Ավելին
facebook