Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Թարգմանչական ֆորում Հայաստան 2022

Հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը նշվում է Սուրբ Թարգմանչաց տոնը։ Օրը նշանավորելու համար այս տարի առաջին անգամ կազմակերպվել էր «Թարգմանչական ֆորում Հայաստան 2022»-ը։
«Հայ թարգմանական արվեստի 1600-ամյա ավանդույթը» խորագրով համաժողովի նպատակն էր Հայաստանում նպաստել թարգմանչական ոլորտի զարգացմանը, թարգմանիչների հաղորդակցման, ոլորտային հիմնախնդիրների վերհանման, ինչպես նաև փորձի փոխանակման հարթակ դառնալ:
Գլխավոր խոսնակներն ու բանախոսները՝ թարգմանիչներ, լեզվաբաններ, խմբագիրներ և ուրիշներ, խոսեցին իրենց փորձից ու հմտություններից (նաև զվարճալի դեպքեր հիշելով), փոխանցեցին գիտելիքներ, վեր հանեցին թարգմանական խնդիրներ, քննարկեցին դրանք և փորձեցին լուծումներ գտնել։
Համաժողովի գլխավոր խոսնակներից էր Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ելույթի թեման էր «Գրաբարյան բառերը՝ գիտատեխնիկական առաջընթացի հասկացությունների արտահայտիչ»։
Իր խոսքում Դավիթ Գյուրջինյանն անդրադարձավ XIX-XX դարերում ծնունդ առած մի շարք նոր երևույթների, իրողությունների անվանումներին (գնացք, դիտակ, լուսանկար, կայք, տիեզերագնաց, օդաչու և այլն), որոնք գրաբարում գործածվել են բոլորովին ուրիշ նշանակությամբ։
«Եթե եվրոպական լեզուները նոր հասկացություններն անվանելու համար դիմում են հին հունարենին կամ լատիներենին, ապա հայերենը նախ դիմում է գրաբարին»,- նշեց Լեզվի կոմիտեի նախագահը: Եվ կարևորեց գրաբարի իմացությունը։
Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ «Թարգմանչական ֆորում Հայաստան 2022»-ի կայքում՝ https://translationforumarmenia.org/։

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook