Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Թումանյանի օգնականը

003232

Ներկայացնում ենք նոր նախագիծ։ Հովհաննես Թումանյանի լեզուն հարուստ է ժողովրդական, բարբառային բառերով ու արտահայտություններով։ Դրանց մի մասը քիչ գործածվող է, երբեմն՝ անհասկանալի։

«Թումանյանի օգնականն» ամեն շաբաթ կներկայացնի մեկ բառ գրողի ստեղծագործություններից և ձեզ կառաջարկի ասել դրա նշանակությունը։

Էսպես խոսելով իրիկունը հասանք բոստանչի Օվակիմի ԴԱՓԻՆ։

Դափ՝ հյուղակ

ԴԱՓը ձորերում՝ բանջարանոցներում ամառվա բնակության տեղն է, հյուղը, հյուղակը։

Մեջբերումը՝ «Եղջերուն» պատմվածքից։

Ուրիշ ի՞նչ բառով կարող էր Թումանյանը փոխարինել «դափ»-ը։

Մի քիչ էլ գնացի, տեսնեմ առաջիս մի ՄՈՐՄՈՆՋԱԲՈՒՆ է քանդել, բայց հողը դեռ թաց է:

Մորմոնջ՝ մրջյուն

ՄՈՐՄՈՆՋԱԲՈՒՆը մրջյունի բույնն է, ՄՈՐՄՈՆՋը՝ մրջյունը։

Մեջբերումը՝ «Արջաորս» պատմվածքից

Ի՞նչ նկատի ունի Թումանյանը՝ ՄՈՐՄՈՆՋԱԲՈՒՆ ասելով։ Ի՞նչ է մորմոնջը։

Մի հաստլիկ ՄԵՐՈՒՆ ունեինք. ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի:

Մերուն՝ խոճկորներ ծնած խոզ

Մերունը խոճկորներ ծնած խոզն է։

Մեջբերումը՝ «Արջաորս» պատմվածքից։

Ի՞նչ է մերունը։ Բացատրե՛ք Թումանյանի օգտագործած այս բառի իմաստը։

ՂՐՂԻՆ հանկարծ վրա է տալիս, և ճնճղուկները ահաբեկված այս ու այն կողմից փախչում լցվում են մի թփի մեջ, որ ազատվեն։

Ղրղի՝ ճուռակ

ՂՐՂԻՆ գիշատիչ թռչուն է, որը պատկանում է բազեների ցեղին, սնվում գլխավորապես ճնճղուկներով։ Այլ կերպ՝ ճուռակ։

Մեջբերումը՝ «Քաջերի կյանքից» պատմվածքից։

Ինչի՞ց էին ահաբեկվում ճնճղուկները՝ ըստ Թումանյանի։

ԽԶԱՐՉԻ Սիմոնը հաճախ գյուղից հեռանում, ուրիշ տեղ էր մնում։

Խզար՝ մեծ սղոց

ԽԶԱՐԸ երկու հոգով քաշելու մեծ սղոցն է (տե՛ս նկարը), ԽԶԱՐՉԻՆ՝ այդ սղոցով աշխատող բանվորը։

Մեջբերումը՝ «Աղքատի պատիվը» պատմվածքից։

Ո՞վ է խզարչին, կամ ի՞նչ է խզարը։

-Մի տարի ես ու մեր Սիմոնը ներքի ՃԱԼՈՒՄԸ ճիպոտ էինք կտրում,- էսպես էր պատմում Ուհանես բիձեն։

Ճալ՝ գետափ

ՃԱԼը գետափն է, որտեղ թփեր ու մանր ծառեր են բուսնում։

Մեջբերումը՝ «Երկաթուղու շինությունը» պատմվածքից։

Թումանյանը պատմում է, որ Սիմոնն ու Ուհանես բիձեն ՃԱԼՈՒՄ էին ճիպոտը կտրում։ Որտե՞ղ է դա։

Պախրա մի՛ ասիլ, մի սար ասա։ Գիշերները գալիս ա, լոբին ուտում ու գնում։ ՉԱՐԴԱԽ ունի։

Չարդախ՝ ծածկ, սրահ

ՉԱՐԴԱԽ նշանակում է «ծածկ, սրահ»: Թումանյանը բառը կիրառել է փոխաբերաբար՝ «իրարից հեռու, դեպի վեր ուղղահայաց ձգված քառաճյուղ բարձր եղջյուրներ» իմաստով։

Մեջբերումը՝ «Եղջերուն» պատմվածքից։

Պախրան կարո՞ղ է չարդախ ունենալ։ Ի՞նչ է դա։

Հուլիսի 22-ին Դավիթ Գյուրջինյանը #ՀՊՄՀ-ում հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ։ Նա ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը, տեղեկացրեց շուտով թողարկվող https://t.co/Ax4fMcOmIb կայքի մասին։

2

❌ Նկարը ԿԱԽՎԱԾ Է պատի վրա:
❌ Պարանը ԿԱԽՎԱԾ Է ծառի վրա:

✅ Նկարը ԿԱԽՎԱԾ Է պատից:
✅ Պարանը ԿԱԽՎԱԾ Է ծառից:

ՈՒՐԱԽ և ՏԽՈՒՐ բառերն առաջացել են նույն արմատից՝ ԽՈՒՐ-ից: Խուր-խուրախ-խրախ. նշանակում է խինդ, ուրախություն:

#Ստուգաբանություն

ՀԱՐԱԶԱՏ-ի ծագումը

Հր․ Աճառյանը գրում է, որ այս բառը կազմված է պարսկերեն «միասին» և «ծնեալ» բառերից և նշանակում է «համածնունդ, ծննդակից» կամ՝ «իբրեւ թէ մի հօրէն կամ հօրն ազատ», կամ՝ «ի միոյ ազատ հօրէ կամ նոյն հօրէ զատուցեալ»:

#Ստուգաբանություն

Ավելին