Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Թվով+թվական» բառակապակցությունների մասին

Զանգվածային տեղեկատվության միջոցներով կարդում կամ լսում ենք.

«Կազմակերպվել է թվով երկու այլ զորակոչիկի տարկետում տալու գործընթացը»: «Այս հարցը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների թվով երրորդ հանդիպման օրակարգում էր»: «Անվավեր է ճանաչվել թվով հինգ քվեաթերթիկ»։ «Գնել են թվով 53 կոնյակ»:

Օրինակների այս շարքը կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ հարկ չկա, որովհետև անհրաժեշտ հարցը հավանաբար արդեն ծնվեց. իսկ այստեղ ի՞նչն է սխալ, ինչպե՞ս պետք է լինի:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել հետևյալ բառակապակցություններին՝ թվով երկու, թվով երրորդ, թվով հինգ, թվով 53: Հիմա հարց տանք. իսկ ուրիշ ի՞նչ են երկու-ն, երրորդ-ը, հինգ-ն ու 53-ը, եթե ոչ թիվ: Արդյո՞ք իմաստ ունի թվականի հետ «թվով» բառաձևի գործածությունը: Չէ՞ որ նրա մեջ «թիվ» բառի իմաստն արդեն իսկ կա:

Սա այն դեպքերից է, երբ երկու բառից մեկն անհարկի է գործածվում, ուղղակի ավելորդ է: Լեզուն ավելորդություններ չի սիրում և ձգտում է սեղմության:

Առաջնորդվելով այս սկզբունքով՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ        թվականների հետ «թվով» բառաձևը չգործածել և այսուհետև ասել (գրել), օրինակ,  ոչ թե թվով երկրորդ, այլ երկրորդ, ոչ թե թվով երեք, այլ պարզապես երեք և այլն:

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Art 365» կայքի խնդրանքով ներկայացրել է հայերենում ամենատարածված 7 սխալները։ Նյութն ամբողջությամբ՝ https://bit.ly/3217CIY

Սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում պահանջո՞ւմ եք հայերեն ճաշացանկ, եթե Ձեզ տրվածը միայն անգլերեն կամ այլ լեզվով է։

Ավելին