Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ինչպե՞ս դիմել և ողջունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներին

Հոգևորականին ողջունելուց առաջ պետք է իմանալ նրա եկեղեցական կոչումը։ Կողմնորոշվելու համար կարող է օգտակար լինել հոգևորականի հագուստը։ Կուսակրոն եկեղեցականները՝ կաթողիկոսը, եպիսկոպոսը, վարդապետը, աբեղան, կրում են վեղար, որը հայ կրոնավորի սրածայր գլխանոցն է: Ամուսնացած հոգևորականները՝ քահանաները, գլխին վեղար չեն դնում։ Ծայրագույն վարդապետները, եպիսկոպոսները, կաթողիկոսը հագնում են սև, կապույտ, սպիտակ, մոխրագույն պարեգոտ, քահանաները՝ միայն սև (պարեգոտը եկեղեցականի ամենօրյա զգեստն է)։

Ընդունված է քահանային դիմել ՏԵՐ ՀԱՅՐ,

աբեղային ու վարդապետին՝ ՀԱՅՐ ՍՈՒՐԲ,

եպիսկոպոսին՝ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐ (կարճ՝ սրբազան),

պատրիարքին՝ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՐ, (ՊԱՏՐԻԱՐՔ ՏԵՐ)

կաթողիկոսին՝ ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ։

 

Հոգևորականներին ողջունում են հետևյալ կերպ․

քահանային՝ ՕՐՀՆԵՑԵ՛Ք, ՏԵ՛Ր ՀԱՅՐ,

պատասխան՝ ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ։

  • Օրհնեցե՛ք, տե՛ր հայր։
  • Աստված օրհնի, զավա՛կս:

Աբեղային, վարդապետին, եպիսկոպոսին, պատրիարքին, կաթողիկոսին՝ ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ,

պատասխան՝ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ։

  • Աստված օգնական, հա՛յր սուրբ։
  • Աստված պահապան։
  • Աստված օգնական, սրբազա՛ն հայր։
  • Աստված պահապան։
  • Աստված օգնական, պատրիա՛րք հայր։
  • Աստված պահապան։

 

  • Աստված օգնական, Վեհափա՛ռ Տեր։
  • Աստված պահապան։
Լուսանկարը՝ «քահանա․էյէմ»

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook