Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՐԵՎԱՆ, ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԳՐՎԱԾՔՆԵՐԻ ԼԵԶՎԱՎԻՃԱԿԸ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լեզվի բնագավառում իրավախախտումները կանխարգելելու նպատակով ՀՀ լեզվի կոմիտեն 2022 թվականի հունիսին  Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաք­ներում մշտադի­տարկելու է հրապարակային գրվածքների (ՑՈՒՑԱՆԱԿ, ԳՈՎԱԶԴ) լեզվավիճակը՝ ըստ հետևյալ ժամանակացույցի.

  1. Երևան քաղաքի Մաշտոցի, Սայաթ-Նովայի, Հյուսիսային պողոտաներում, Աբովյան, Թումանյան փողոցներում 2022 թ. հունիսի 8-13-ը։
  2. Գյումրի քաղաքում 2022 թ. հունիսի 21-23-ը։
  3. Վանաձոր քաղաքում 2022 թ. հունիսի 27-29-ը։

ՀԻՇԵՑՈՒՄ։ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով Հայաստանի Հանրա­պե­տու­թյան պետական մարմինները, ձեռնար­կությունները, հիմ­նարկները, կազ­մա­կեր­պու­­թյունները պարտավոր են ցուցանակ­ները և գովազդի բոլոր մի­ջոց­ները ձևավորել հայերեն` անհրա­ժեշտու­թյան դեպքում զուգակցելով այլ լե­զուներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  1893-րդ հոդվածով Հա­յաս­­տանի Հանրա­պետու­թյան պե­տական մար­մինների, ձեռ­նար­կությունների, հիմ­­նարկ­­ների և կազմա­կեր­­պու­թ­յունների (ան­կախ սեփա­կանու­թյան ձևից) ցուցա­նակ­ները, գովազդները ոչ հայե­րեն ձևա­վորելն առա­ջացնում է վարչական պատասխանատվություն՝ տու­գան­քի նշանա­կում։

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook