Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Բառավերջում Ն կամ Ը պե՞տք է, թե՞ ոչ [10 դեպք]

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Հայերենը հազարամյակների ճանապարհ է անցել, բազմաթիվ բարբառներ ունի, իսկ ներկա փուլում՝ նաև գրական լեզվի երկու տարբերակներ։ Այս ամենի հետևանքով տարատեսակ զուգաձևություններ են առաջացել, հայերեն խոսողներն ու գրողներն էլ տարբեր պատճառներով որոշակի դժվարություններ են ունենում, նաև շեղումներ թույլ տալիս։ Դրանցից մեկը բառավերջում ն  կամ ը վերջնահնչյունի առկայությունն է կամ բացակայությունը։
Անդրադառնանք տասը դեպքի։

 

    1. ԱԿՆ

Գրաբարում ակն նշանակում է «աչք»։ Ակն-ից է կազմվել խաժակն «խաժ՝ կապտականաչ աչքեր ունեցող» բառը։ Օրինակ՝ «Խաժակն երիտասարդներ ուրախ ու վստահ մոտեցան Վարդանին» (Դերենիկ Դեմիրճյան):

Կա նաև առանց ն-ի՝ խաժակ «խաժ աչք» և «խաժ աչքեր ունեցող»  իմաստներով բառը։ Վերջինս դարձել է անձնանուն՝ Խաժակ։

Այդպես էլ ունենք սևակն «սև աչքեր ունեցող, սևաչյա», բայց՝ Սևակ։

 

    1. ՇՈՂԱԿՆ / ՇՈՂԱԿ

Շողակն բառը նշանակում է «ադամանդ», նույն հնչյունակազմն ունեցող մի շողակն էլ ունենք, որը նշանակում է «շողացող՝ պայծառ, փայլուն աչքեր ունեցող»։

Գեղարվեստական խոսքում (հիմնականում չափածո) հանդիպում է նաև առանց ն-ի՝ շողակ տարբերակը։ Այսպես.

Հեռու հարավում, շողակի նման,

Հսկա Մասիսի գագաթը փայլեց (Հովհաննես Թումանյան)։

Գովք է երեք վարդ քույրերին երգդ՝ հակինթ, գինդ ու շողակ (Հովհաննես Շիրազ)։

Ի դեպ, իգական անձնանուն կա՝ Շողակ։

 

    1. ԻՆԸ / ԻՆՆ

Այս թվականը գրության երկու տարբերակ ունի. բաղաձայնով սկսվող բառից առաջ՝ ինը (տարեկան),  ձայնավորով սկսվող բառից առաջ՝  ինն (անգամ)։ Բաղաձայնով սկսվող հարյուր բառի կողքին ևս կարելի է դնել ինն տարբերակը՝ ինն հարյուրհ-ից և ա-ից առաջ ը-ն բնական է հնչում. բաղադրիչներն էլ ձույլ են արտասանվում)։ Օրինակներ՝ «Հազար ինն հարյուր հիսունվեցին Մեսրոպն աքսորից եկավ» (Հրանտ Մաթևոսյան), «Հազար ինն հարյուր քսանին բնակություն է հաստատել Հայաստանի Թալինի շրջանի Քարագլուխ գյուղում» (Մուշեղ Գալշոյան):

Բայց ինն-ին մի հատ էլ ը ավելացնելը գրագիտության վատ ցուցիչ է։

 

    1. ՏԱՍԸ / ՏԱՍՆ

Այս թվականը ևս ը կամ ն վերջնահնչյուն ունի։ Բառակազմության ժամանակ ն-ն պահպանվում է, ինչպես՝ տասներկուտասնօրյատասնամյակ, տասնապետ և այլն։

Գրավոր և բանավոր խոսքում վերջին շրջանում տարածվել է առանց ը/ն-ի տարբերակը՝ տաս։ Բայց կանոնը չի փոխվել, և քանի դեռ կանոնի փոփոխություն չկա, պաշտոնական, գիտական խոսքում, լրատվամիջոցներում պետք է կիրառվեն տասը և տասն տարբերակները։

 

    1. ՉՈՐՍ …. ՈՒԹ

Չորս (գրաբարում՝ չորք), հինգվեցյոթութ թվականները բառավերջում ը կամ ն չունեն։ Գրաբարում միայն յոթ-ն է ն ունեցել՝ եօթն / եւթն, որը հետագայում ընկել է։ Գրական կանոնից շեղում են չորսը երեխահինգը տարիվեցը ծառյոթը օրութը ամիս կապակցությունները, որոնք սովորական են բարբառային խոսքում կամ խոսակցական լեզվում։

 

    1. ԸՆԴԱՄԵՆԸ / ԸՆԴԱՄԵՆՆ

Բառարանները տվել են միայն ը-ով վերջացող տարբերակը՝ ընդամենը։ Ընդամենն ձևը քիչ է գործածվում, որպես կանոն՝ ձայնավորով սկսվող բառերից առաջ։ Օրինակ՝ «Փոքրիկ, ընդամենն ա՜յ այսքան փոսիկ է արված հաստոցի վրա» (Զորայր Խալափյան)։

 

    1. ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ / ԸՆԴՀԱԿԱՌԱԿՆ

Սրանցից բացի եղել է նաև ընդհակառակ տարբերակը, որը գրեթե մոռացվել է։ Ժամանակի ընթացքում գերիշխող է դարձել ը-ով վերջացող տարբերակը՝ ընդհակառակը, ուստի բոլոր դեպքերում (ձայնավորից թե բաղաձայնից առաջ) կարելի է դա գործածել։

 

    1. ՈՉ ՄԵԿԸ / ՈՉ ՄԵԿՆ

Ժխտական այս դերանունն այնքան շատ են առանց ը-ի (կամ ն-ի) ասում, որ բանիմաց մարդիկ սկսել են կասկածել. մի՞թե բառավերջի ը-ն (կամ ն-ն) պարտադիր չէ։ Անշուշտ, պարտադիր է։ Այսպես. «Ազատության մարտիկներից ոչ մեկը բանտում չի մնա (Գարեգին Սևունց), «Իր պաշտելի որդիներից ոչ մեկն էլ տանը չէր» (Հայկ Խաչատրյան)։

«Ոչ մեկ» ձևը լիովին մերժելի է։

 

    1. ՍԱՌԸ / ՍԱՌՆ

Այս բառը ը կամ ն վերջնահնչյուն ունի, ինչպես դառը / դառնխառը / խառն բառերը։ Կարող է հարց առաջանալ՝ հապա ինչո՞ւ ենք անդրադառնում սրանց, եթե խնդիր չունեն։ Մասամբ ունեն։ Առանց ը-ի՝ սառ ձևը կա խոսակցական լեզվում, բարբառներում, պատահում է վերջին երկու դարերի հայ և թարգմանական գրականության մեջ։ Այսպես.

«Դավաճանեցի մի գիշեր ես քեզ,

Ուզեցի ընտրել սիրուհի մի սառ…» (Եղիշե Չարենց)։

Կամ՝ «Ջերմությունից խեղդվելով՝ անզգայաբար դուրս էր գլորվել որմնախորշից և ագահորեն շնչում էր սառ օդը» (Զարզանդ Դարյան):

Պիտի նկատի ունենանք, որ բառը հոլովելիս ը կամ ն վերջնահնչյունն ընկնում է՝ սառիսառիցսառով… (Տաք ջրից հանեց մտցրեց սառի մեջ)։

Առավել հետաքրքրական է, որ սառ բառը գրական արևմտահայերենում գոյական է և նշանակում է «սառույց»։

 

    1. ԽՈՐ

Այս բառը ուղիղ և փոխաբերական իմաստներով շատ է գործածվում, ինչպես՝ խոր ձոր, խոր անդունդխոր ճգնաժամ, խոր ձմեռխոր գիտելիքներ և այլն։ Խոսակցական լեզվում հաճախադեպ է նաև խորը ձևով։ Հանդիպում է դասականների խոսքում ևս. «Նա ընկել էր խորը մտածմունքները մեջ» (Նար-Դոս), «Խորը շնչեց և ազատություն տվեց արցունքներին» (Գուրգեն Մահարի)։

Բառարաններում կա՛մ միայն խոր ձևն է արձանագրված, կա՛մ խորը բառից հղվում է խոր-ին։ Ի՞նչ անել։ Հնարավորինս խուսափել ավելորդ ը-ից, օրինակ՝ չասել խորը ցավ։

Բայց ահա այստեղ այդ ը-ն ավելորդ չէ. «Խորը մի՛ գնա, Մարդպե՛տ» (Դերենիկ Դեմիրճյան)։ Սա թվարկվածներից տարբեր դեպք է. նշանակում է «խոր տեղեր կամ տարածքներ, խոր մասեր» և այլն։

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

🚛 Ներկայացնում ենք տարբեր նշանակություն ունեցող բեռնատար, շինարարական, գյուղատնտեսական, փրկարար և այլ մեքենաների անվանումներ։
Իմանանք և գործածենք մեքենաների հայերեն անվանումները։

4

✈️Ներկայացնում ենք օդանավակայանին և օդանավերին առնչվող հայերեն բառապաշարի մի մասը՝ հիմնականում նրանք, որոնք միայն մասնագիտական չեն։
🧳Հուսով ենք, որ ճամփորդությունների ժամանակ այս բառերը հաճախ կգործածեք։ Հայերեն բառերը թող ամուր տեղ ունենան մեր խոսքում և թևածեն ամենուրեք։

4
Ավելին
facebook