Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` [email protected]

Լեզվական վերահսկողության բաժին

Լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժինը Լեզվի կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է: Բաժինն իր  գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությամբ, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքով, հայերենի կիրառությունը կարգավորող այլ օրենքներով, Լեզվի կոմիտեի նախագահի հրամաններով, Լեզվի կոմիտեի և բաժնի կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Բաժնի նպատակներն ու խնդիրներն են`

1)  «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը.
2) գրական հայերենի կանոնարկման, բառակերտման, տերմինաբանության  (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության  և  կետադրության կա­նոնարկման սկզբունքների մշակմանը, ինչպես նաև ուղղագրության միասնա­կանացմանը նպաստելը.
3) հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ժամանակակից գրական հայերենը կանոնարկող որոշումների լիակատար գործածությունն ապահովելը.
4) ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունն ապահովելը,
5) հեռուստառադիոընկերությունների մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական  և  մարզական  հաղորդումների  լեզուն  գրական  հայերենը լինելու պահանջի կատարմանն աջակցելը.
6) Հայաստանի Հանրապետության հանրային կյանքի բոլոր ոլորտներում պետական լեզվի գերակայությունն ապահովելու  նպատակով լեզվաքարոզչություն իրականացնելը.
7) լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակմանը մասնակցելը.
8) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը աջակցելը.
9) ոչ հայախոսների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը նպաստելը։

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժինն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1)   ապահովում է`
ա. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը,
բ. հայերեն հատուկ անունների, աշխարհագրական անունների՝ օտար լեզուներով և օտար անունների՝ հայերեն տառադարձման և ուղղախոսության կանոնարկման աշխատանքների իրականացումը, դրանց վերաբերյալ Լեզվի կոմիտեի նախագահին առաջարկություններ, եզրակացություններ ու որոշումների նախագծեր ներկայացնելը.

2) իրականացնում է`
ա. լեզվական փորձաքննություն,
բ. լեզվաքարոզչություն (լեզվական քաղաքականությանը  վերաբերող  հարցերին  նվիրված համաժողովների, գիտագործ­նական հանդիպումների, խորհրդակցությունների, մամուլի ասուլիսների  ու  այլ  միջոցառումների  կազմակերպում, հանրային ցանցերում Լեզվի կոմիտեի ներկայություն,  ինչպես նաև հանրության հետ կապեր),
գ.  ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ.

3) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարմանը աջակցելու նպատակով վերահսկում է`
ա. հեռուստառադիոընկերությունների մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական և մարզական հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության այլ միջոցների  լեզուն  գրական  հայերենը լինելու  պահանջի կատարումը,
բ. պաշտոնական խոսքում (բանավոր և գրավոր) Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիների` գրական հայերենի կանոնները պահպանելը.

4) աջակցում է`
ա. ազգային փոքրամասնություններին` իրացնելու իրենց լեզվական իրավունքներն ու կատարելու պարտականությունները,
բ. հայերենը կանոնարկող բառարանների, տեղեկատուների ու ձեռնարկների ստեղծման և հրատարակման աշխատանքներին,
գ. արևելահայերեն-արևմտահայերեն բառազույգերի ցանկերի և բառարանների ստեղծմանը` համագործակցելով հայաստանյան և Սփյուռքի համապատասխան կառույցների հետ.

5) նպաստում է`
ա. հայերենի ուղղագրության միասնականացմանն առնչվող քննարկումների անցկացմանը,
բ. ոչ հայախոսների համար ծրագրերի, ինքնուսույցների և այլ նյութերի ստեղծմանն ու դասընթացների կազմակերպմանը.

6) ուսումնասիրում, վերլուծում կամ բացահայտում է կանոնարկման ենթակա լեզվական իրողությունները, ներկայացնում մասնագիտական և հանրային քննարկման` արդյունքի մասին իրազեկելով հանրությանը.

7) գրական հայերենի լիարժեք գործածությունն ապահովելու նպատակով կազմում է հորդորակներ, ամփոփագրեր` պաշ­տոնատար անձանց, մամուլի, հեռուստառադիոընկե­րություն­ների մշակութային, տեղե­կատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական և մարզական հաղորդումների և ֆիլմերի լեզվի վերա­բերյալ.

8) լեզվական պարզաբանումներ է տալիս անձնանունների, հայրանունների  և  ազգանունների, աշխարհագրական անունների, ինչպես  նաև  առանձնահատուկ  բարդության տերմինների, հասկացությունների վերաբերյալ.

9) մասնակցում է`
ա. լեզվական քաղաքականության պետական ծրագրի մշակմանը և դրա իրականացմանը,
բ. լեզվական քաղաքականությանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցությունների, համաժողովների ու այլ միջոցառումների կազմակերպմանը.
գ. Լեզվի կոմիտեի և բաժնի նպատակներին, խնդիրներին ու գործունեությանն առնչվող խորհրդակցություններին, քննարկումներին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների.

10) ներկայացնում է առաջարկություններ մասնագիտական (բազմալեզու) տեր­մի­նարանների ստեղծման վերաբերյալ, մասնակցում դրանց մշակման աշխատանքներին, ապահովում է համացանցում դրանց հասանելիությունը.

11) պարբերաբար պատրաստում և հանրությանն է ներկայացնում լեզվական պարզաբանումների վերաբերյալ ուղեցույցներ, տեղեկատուներ, խորհրդատվական բնույթի այլ նյութեր.

12) համագործակցում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական, մշակութային կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, հետ.

13) մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, ինչպես նաև Լեզվի կոմիտեի և բաժնի գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծեր և ուղեցույցներ, ներկայացնում առաջարկություններ, կազմում եզրակացություններ և այլ փաստաթղթեր, դրանց վերաբերյալ տալիս հիմնավորումներ, պարզաբանումներ.

14) իր լիազորությունների շրջանակում կատարում է քաղաքացիների  ընդունելություն, քննարկում նրանց  դիմումները, բողոքները, առաջարկությունները, կազմում Հայաստանի Հանրա­պետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների ու կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և այլ գրությունների պատասխանների, ինչպես նաև նրանց հասցեագրված դիմումների և այլ գրությունների նախագծերը.

15) Լեզվի կոմիտեի և բաժնի գործառույթներից բխող աշխատանքի վերաբերյալ նյութեր է  ներկայացնում Լեզվի կոմիտեի կայքի պատասխանատուին:

ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

Բաժնի գործունեությունը համակարգում և վերահսկում է Լեզվի կոմիտեի նախագահը: Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է բաժնի պետը: Բաժնի պետը և բաժնի մասնագետները քաղաքացիական ծառայողներ են:

Բաժնի պետի և բաժնի քաղաքացիական ծառայողների պաշտոնի դիրքը համապատասխան մարմնում, պաշտոնի գործառույթները, իրավունքները և պարտականությունները, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու, գործունեության ազդեցության լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման շրջանակը, կրթությունը, աշխատանքային ստաժը և (կամ) աշխատանքի բնագավառում փորձը, ընտրանքային կոմպետենցիաները (գիտելիքների, ունակությունների, հմտությունների  և  վարքագծի  ամբողջություն) սահմանվում են նրանց քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով:

Անձնակազմ

Լիլիթ Կյուրեղյան
բաժնի պետ
Երազիկ Գրիգորյան
Անահիտ Եսայան
Լարիսա Պետրոսյան
Մարիամ Ալեքսանյան

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 [email protected]
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին