Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Լեզվաքաղաքականություն» եզրույթի ընդհանուր բնութագիրը

Բանալի բառեր. լեզվաքաղաքականություն,լեզվական քաղաքականություն, լեզվական շինարարություն, լեզվաշինության, լեզվականպլանավորում, պետական լեզու, հանրալեզվաբանություն, բազմալեզվություն, երկլեզվություն, «Լեզվի մասին» օրենք

Ամենայն հայոց բանաստեղծը 1916 թ. դիպուկ գրել է. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին և հոգեբանությունը»[1]:

Լեզուն նաև աշխարհը ճանաչելու միջոց է, մարդու իմացական գործունեության հիմքը, հաղորդակցության կարևորագույն միջոցը, այն հզոր գործիքը, որի միջոցով ձևավորվում է ազգային ինքնությունը:

Լեզուն միաժամանակ քաղաքական ազդեցության զորավոր խթան է, մի միջոց, որի օգնությամբ իրականացվում է հանրության կառավարումը: Ամեն մի պետության ընդհանուր քաղաքականության մի մասն է լեզվական քաղաքականությունը, ինչպես որ կան մշակութային, տնտեսական, արտաքին, ներքին և այլ քաղաքականություններ:

Իսկ ի՞նչ է պետական լեզվական քաղաքականությունը: Պետության ռազմավարական որոշումներն են՝ ուղղված տվյալ պետությունում տարածված լեզվի (կամ լեզուների) պահպանմանը, տարածմանը կամ էլ որևէ լեզվի (լեզուների) գործածության սահմանափակմանը: Կարող ենք այսպես բանաձևել. եթե կա պետություն, պիտի լինի նաև լեզվական քաղաքականություն:

Հոդվածն ամբողջությամբ՝ PDF տարբերակով։


[1] Տե՛ս Հովհ. Թումանյան, «Հայոց գրական լեզվի խնդիրը» /Երկերի լիակատար ժողովածու, հ. 7, Երևան, 1995, էջ 283: