Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ»-ին

 

 

ՀՀ-ում բազմաթիվ հասարակական նշանակության հաստատությունների անունները միայն օտարալեզու լինելու փաստով Լեզվի կոմիտեն 2019-2022 թթ.՝ մինչ օրս, հարուցել է 148 վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ և դիմել դատարան։

Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ որոշ գործարարներ անգամ դժկամությամբ են ընդունում իրենց հաստատությունների ցուցանակները, ճաշացանկը հայերենացնելու՝ կոմիտեի պահանջը։ Վերջիններս երբեմն փաստաբաններ են վարձում՝ միայն օտար լեզվով գրելու՝ իրենց ենթադրյալ իրավունքը պաշտպանելու համար։

ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ այս և այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

– Պարոն Գյուրջինյանվերջին շրջանում հաճախ ենք լսում բողոքներ Հայաստանումմասնավորապես՝ երևանյան սրճարաններումճաշացանկում հայերեն տարբերակի բացակայության մասինՀանրային սննդի որոշ վայրերում էլեթե կա հայերեն տարբերակըապա հաճախորդին տրամադրում են այն ժամանակերբ նա պահանջում է: Արդյոք կառույցի աշխատակիցները շրջե՞լ են հանրային սննդի վայրերում և արձանագրել խնդիրըԵթե այոապա խնդրում ենք ասել՝ ի՞նչ գործառույթ ունեք այս մասով և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

– Օտարամոլությունը խեղդում է մեզ։ Այո՛, ցավոք, ինձ հետ էլ է պատահել, որ սրճարանում կամ պիցերիայում ճաշացանկն օտար լեզվով է եղել, հիմնականում անգլերեն։ Երբ պահանջում ես հայերենը, մի տեսակ զարմանում են, թե դու այս դարում ինչպե՛ս անգլերեն չգիտես և չես կողմնորոշվում «մոգական» այդ անվանումների աշխարհում։ Սպասարկողներից ոմանք դա ընկալում են որպես հաճախորդի կամակորություն, իրենց հոգս պատճառելու միջոց և այլն, և այլն։ Այնինչ պահանջը հստակ է. հայախոս մարդն իր երկրում՝ Հայաստանում, պետք է սպասարկվի հայերեն, և վերջ։ Օրենքի պահանջ է, որ գործավարությունը հայերեն պետք է լինի, հայերենն առհասարակ գերակա պետք է լինի կյանքի բոլոր ոլորտներում։ Լեզվի կոմիտեի աշխատակիցները վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմել են հանրային սննդի այն վայրերում, որոնց մասին մեզ դիմել են ՀՀ քաղաքացիները։ Այս հանգամանքը կարևոր է, որ քաղաքացին պահանջատեր լինի։

Ասեմ նաև, որ որոշ գործարարներ դժկամությամբ են ընդունում ճաշացանկը, իրենց հաստատությունների ցուցանակները հայերենացնելու մեր պահանջը։ Նրանք երբեմն փաստաբաններ են վարձում՝ միայն օտար լեզվով գրելու իրենց ենթադրյալ իրավունքը պաշտպանելու համար։ Եթե ՀՀ վարչական դատարանը մեր հայցը բավարարում է, զանցանք գործած անձը տուգանվում է միջինը 250 հազար դրամով, որ քիչ չէ։ Պարզ հաշվարկ կարելի է անել և հենց սկզբից չգնալ օրենքի խախտման, հետագայում էլ ազատվել փաստաբան վարձելու կամ շոշափելի տուգանք վճարելու հոգսից։

Հայաստանի «Լեզվի մասին» օրենքը բավական հանդուրժողական է։ Պահանջը սա է՝ ճաշացանկ, ցուցանակ և այլն հայերեն պետք է լինեն, որոնք կարող են զուգակցվել այլ լեզվով (կամ լեզուներով)։ Հայերե՛ն գրեք, հետո՛ նոր ավելացրեք ձեր սիրելի (գուցեև պաշտելի) օտար լեզուները։

– Հաճախ դեպքեր են արձանագրվումերբ հայկական արտադրանքի վրա բացակայում է հայերեն մակնշումըգրված է միայն ռուսերեն կամ անգլերենայսինքն՝ որ երկրին պատկանում է արտադրանքըԱյս մասով օրենսդրական դաշտում ի՞նչ մեխանիզմներ են գործումև ո՞վ պիտի հետևի դրա պահպանմանը:

– Արտադրանքի հայերեն մակնշման վերահսկողությունն իրականացնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Սովորաբար արտադրանքի վրա հայերեն մակնշում լինում է, բայց երբեմն դա այնքան մանրատառ է, որ խոշորացույց պիտի գործածես։ Նույն օտարամոլության դրսևորումն է։ Օրենքի պահանջը ձևականորեն չպիտի կատարել, թե՝ տեսե՛ք՝ հայերենը կա։ Հաճախ հայերենը ստորադասված է լինում (գունային լուծումներով, տառերի խոշորությամբ, գրության տեղով)։ Օրենքին հետևելուց բացի՝ տարրական հարգանք պիտի դրսևորել սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ։ Արտադրանք կա, որի հայկական ծագումը պեղումներից հետո միայն կարող ենք հաստատել։ Չեմ հասկանում, թե ինչո՛ւ ենք խուսափում մեր գեղեցկագույն, մեզ հարազատ տառերից։

– Մեր երկրում բազմաթիվ հասարակական հաստատություններ կանորոնց անունները միայն օտարալեզու են, հայերենը բացակայում էԽնդրում եմ նշելթե մինչ օրս քանի՞ նման հաստատություն է տուգանվել:

– Մեր երկիրը Հայաստանն է, հայերենի երկիրը, բայց մեր բնակավայրերի արտաքին հարդարանքի մեջ հայերենը հաճախ աղքատ ազգականի կարգավիճակ ունի։ Եվ դա մե՛ր իսկ ձեռքով է արվում, ո՛չ օտարի պարտադրանքով։ Անհասկանալի է, թե ինչո՛ւ ենք կամովին անձնատուր լինում, հրաժարվում սեփական լեզվից, նրա բառից ու տառից։ Քանի՞ անգամ պիտի ասենք, որ կապկումը մեզ չի բարձրացնում, այլ ընդհակառակը՝ նվաստացնում է։ 2019-2022 թվականներին Լեզվի կոմիտեն հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 148 վարույթ և հայցով դիմել ՀՀ վարչական դատարան։ Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով ոչ բոլոր գործերն են ավարտին հասել։ Լեզվի կոմիտեի ներկայացրած հայցերի մի մասը բավարարվել է կամ էլ մերժվել տարբեր պատճառներով։

– Երբեմն հանրային ծառայություն մատուցող որոշ հաստատություններիցայդ թվում՝ Մայր Աթոռիցորևէ տոն շնորհավորելու դեպքում բջջային հեռախոսներին շնորհավորական հաղորդագրությունը գալիս է լատինատառ գրությամբԵթե նախկինում սա պատճառաբանվում էր նրանովոր ոչ բոլորի ձեռքի հեռախոսներն են հայերեն գրությունը ցույց տալիսապա հիմա դժվար թե նման խնդիր լինիքանի որ տեխնոլոգիաների զարգացումը օր օրի նոր նվաճումներ է արձանագրումԱյս մասով ի՞նչ քայլ եք ձեռնարկումկառույցներին արդյոք հորդորել եք հայատառ գրել և ի՞նչ արձագանք եք ստացել: 

– Բարեբախտաբար հայերենի բաժինը հեռախոսային հաղորդագրություններում ընդհանուր առմամբ ավելացել է։ Բայց խնդիրը դեռ կա, բջջային կապ ապահովող ընկերությունները համառում են լիովին հայերենին անցնելու հարցում։ Լեզվի կոմիտեն վարչական վարույթ է հարուցել նրանցից երկուսի նկատմամբ՝ գործավարությունը հայերեն չանելու փաստով։ Գործերը դատարանում են։ Ես անկեղծորեն տխրում եմ, որ մենք անընդհատ պատժից ենք խոսում, բայց այլ հնար այս պահին կարծեք թե չկա։ Ազգային ինքնագիտակցության ցածր մակարդակը հանգեցրել է այս տխուր վիճակին։ Այնինչ լեզվի բնագավառում այնքա՜ն կարևոր բաներ կան անելու, իսկ մենք հսկայական ջանքեր ենք գործադրում այսքան պարզ ու ինքնին հասկանալի խնդիրները լուծելու համար։ Սա իսկապես մտահոգիչ է։

– ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն ամիսներ առաջ բարձրաձայնել էր նորաստղծ պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի և ավտոմեքենաների վրայի գրություններում օտար լեզվի գերակշռության և հայերենին երկրորդական դեր հատկացնելու մասին: Դրանից հետո ՀՀ ոստիկանությունում գործընթաց էր սկսվել՝ պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի և ավտոմեքենաների վրայի գրություններում օտար լեզվի փոխարեն հայերենը գերիշխող դարձնելու վերաբերյալ: Նկատելի է, որ փոփոխությունն արվել է, այն Լեզվի կոմիտեին բավարարո՞ւմ է:

– Լեզվի կոմիտեն պարեկային ծառայության ավտոմեքենաների վրայի գրությունների մասին ժամանակին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ։ Ուրախ ենք, որ կարճ ժամանակում վիճակը շտկվեց, և հայերենն իրեն արժանի (և բնական) տեղը զբաղեցրեց ավտոմեքենաների վրայի գրություններում։ Համազգեստի հարցում ևս պետք է նույնպիսի հետևողականություն լինի։ Միշտ պիտի հիշել՝ նախ հայերենը պետք է լինի, հետո՝ օտար լեզուն։

Հայկական ժամանակ