Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ամփոփել է 2019 թվականի աշխատանքները

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր հանդես է եկել տարեկան ամփոփիչ ասուլիսով։ Նա խոսել է Կոմիտեի՝ թվային տիրույթում ներկայացվածության ու ակտիվ ներգրավվածության, քաղաքացիների հետ մշտական կապ պահելու և զանգվածային լրատվության միջոցների ու տարբեր կառույցների հետ համագործակցության մասին։

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 2019 թ․ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ ավելի քան 40 վարույթ: Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ Կոմիտեն չի մոռանում նաև մարդկանց իրազեկել ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել․ նմանատիպ գրությունների թիվն անցած տարի հասել է 98-ի։ Դրանք հասցեագրվել են պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, բուհերի, տարբեր կազմակերպությունների։

Նմանատիպ նյութեր
Mybookstore առցանց գրախանութի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լեզվաբան, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի և մի խումբ
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հյուրընկալվել է EVN Report-ի ռադիոտաղավարում։ Խմբագիր Ռուբինա Մարկոսեանը և Դավիթ
Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է գրքափոխանակության։ Նախաձեռնության նպատակը գրադարանի պահոցում տեղ գտած տասնյակ հազարավոր գրքերը
Ներկայացնում ենք Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հարցազրույցը՝ Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդաշարին։ https://youtu.be/MUe1URylYrE

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 contact@langcom.am
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին