«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ամփոփեց կոմիտեի վերջին յոթ ամիսների աշխատանքները։
Կոմիտեի նախագահը խոսեց հայերենի՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզվի նշանակության ու գերակա լինելու, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտումների և հարուցված վարույթների, զանգվածային լրատվամիջոցների լեզվական վերահսկողության, լեզվաքարոզչության մասին։
Դ. Գյուրջինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսեց նաև պարեկային ծառայության ավտոմեքենաների լեզվական ձևավորման, համացանցում հայատառ գրելու, օտար բառերի հայերեն համարժեքները գործածելու, հայոց լեզվի ուսուցման և քննության խնդիրների մասին։