Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Լեզվի կոմիտեն ճարահատյալ դիմել է դատարան [Armeniasputnik]

Լեզվի կոմիտեն 22 տնտեսավարողների կողմից «Լեզվի մասին» օրենքի խախտման դեպքերով դիմել է վարչական դատարան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«Մենք ասում էինք, որ կոմիտեն դատարաններին չի դիմելու, հորդորելու ենք, կոչ ենք անելու, որ տնտեսավարողները շտկեն լեզվի հետ կապված խախտումները։ Դիմել ենք նաև տնտեսավարողներին, որ ուղղեն, շտկեն իրենց ցուցանակները, գովազդը և այլն։ Սակայն տեսանք, որ հորդորները ոչ բոլոր դեպքերում են աշխատում: Եվ մենք դիմեցինք վարույթ հարուցելու տարբերակին»,- ասաց նա։

Գյուրջինյանը հայտնեց, որ տնտեսավարողները տևական ժամանակ չէին արձագանքում ցուցանակները, գովազդները փոխելու իրենց հորդորներին։

«Հարցի արծարծումը կնպաստի, որ հաջորդ մեկը այդ SAS ու Sity-ի պատմությունը չկրկնի։ Մեր ազգային դիմագիծը կորսվում է։ Պետք է պահպանել։ Մարդիկ երանությամբ են դիմում օտար տառերի, դա ուղղակի անհասկանալի է»,– ասաց կոմիտեի նախագահը։

Լեզվի կոմիտեի դիտարկած ամենատարածված խնդիրն այն է, որ ցուցանակներում հայերեն գրառումն ընդհանրապես բացակայում է: Տնտեսավարողները հիմնականում դիմում են օտարալեզու գրառումների:

«Մենք կոչ ենք անում տնտեսավարողներին վերանայել մոտեցումնը հայերենի նկատմամբ, այլապես ստիպված կլինեն 250 հազար դրամն «աչքի առաջ ունենալ»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը` հավելելով, որ նման խախտման համար ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենքն այդքան տուգանք է սահմանում։

Նյութի հղումը՝ armeniasputnik.am կայքում։

Նմանատիպ նյութեր
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր ասուլիսի ընթացքում անդրադարձավ պաշտոնյաների ելույթներին և սոցցանցերում նրանց հայերենին:
«Լեզվի մասին» օրենքը խախտելու համար 22 տնտեսավարողների նկատմամբ վարույթ է հարուցվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի
Հայաստանում փետրվարի 21-ին նշվում է մայրենի լեզվի օրը։ Տոնի նախօրեին Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ
Լեզվի պետական տեսչությունը հեղափոխությունից հետո, ավելի ստույգՙ հունիսի 11-ին, դարձել է Կրթության եւ գիտության նախարարության
Այս տարվա հունիսի սկզբին ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը վերակազմավորվեց, նախարարության կազմում ստեղծվեց Լեզվի կոմիտե, որի

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 contact@langcom.am
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին