✨ Աստղագիտության մեջ կա չափման մի միավոր, որ կոչվում է լուսատարի։ Բառը կազմված է «լույս» և «տարի» արմատներից՝ լուսային տարի։
Լուսատարին (անգլ․ light-year, ռուս․ световой год, ֆր. année-lumière, գերմ. Lichtjahr) այն հեռավորությունն է, որը լույսն անցնում է մեկ տարում (365.25 օր)։ Հաշվարկը կատարվում է վակուումում (դատարկ միջավայրում), որտեղ լույսի արագությունը հնարավոր ամենամեծն է՝ 1 վայրկյանում մոտ 300 000 կմ։
1 լուսատարին հավասար է մոտավորապես 9 467 280 000 000 000 մետրի։ Ինչպե՞ս է գոյանում այս թիվը․ 300 000-ը բազմապատկվում է 31 557 600 (մեկ տարվա վայրկյանների թիվը), և ստացվում է 1 լուսատարին։
Ծիր կաթինի մի ծայրից մյուսը մոտ 90 000 լուսատարի է։
Սիրիուսը շատ մոտ է մեզ, ընդամենը 8 լուսատարի։
Գուցե շփոթմունքի առիթ տա այս բառի «տարի» արմատը, որը ժամանակի չափման միավոր է, սակայն լուսատարին չափում է հեռավորություն։ Տիեզերքում հեռավորությունները հսկայական են, այդ պատճառով էլ չափման միավորը ոչ թե կիլոմետրն է, այլ լուսատարին։ Այս չափման միավորի երկարությունը պատկերացնելու համար ասենք, որ Արեգակի լույսը հասնում է Երկրին 8․3 րոպեում, ուրեմն Արեգակը Երկրից հեռու է 0․000015781 լուսատարի։
.
«Տարանտուլա» միգամածություն,
Ջեյմս Ուեբ