Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Լեզվի կոմիտեի նախագահ

Դավիթ Գյուրջինյան

Ծնվել է 1962 թ․ օգոստոսի 26-ին Երևանում։

1979 թ․ ոսկե մեդալով ավարտել է Կամո (Գավառ) քաղաքի հ․ 1 միջնակարգ դպրոցը
1984 թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը
1984-1995 թթ․ աշխատել է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտոտում (փորձալրող, դասախոս, դոցենտ)
1985-1986 թթ․ ծառայել է խորհրդային բանակում
1989 թ․ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1993 թ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ» մրցույթի հաղթող է ճանաչվել բառակազմական իմաստաբանությանը նվիրված ուսումնասիրությունների համար
1993-2018 թթ․ հայոց լեզու է դասավանդել Ս․ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում
1995-ից առ այսօր դասավանդում է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում
2011-2014 թթ․ համատեղության կարգով եղել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության խմբագրական-հրատարակչական բաժնի տնօրենը
2018 թ․ հունիսից ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահն է

Շուրջ 150 գիտական, ուսումնական, մեթոդական գրքերի, հոդվածների, աշխատանքների հեղինակ (համահեղինակ) է։


Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, երկու թոռ։