Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Կոմիտեի նախագահի տեղակալ

Մարատ Յավրումյան

Ծնվել է 1979 թ. հունվարի 21-ին Աշոցքում (Շիրակի մարզ)։

1995 թ. ավարտել է Աշոցքի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը
1995-2001 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում՝ 1999 թ. ստանալով արաբագիտության բակալավրի, 2001-ին՝ արևելագիտության մագիստրոսի աստիճան
2005-2006 թթ. դասախոսել է Բայրոյթի համալսարանում (Գերմանիա)
2006 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի (PhD) գիտական աստիճան Բայրոյթի համալսարանում
2006-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնում
2007-2010 թթ. եղել է «Կապիտալ» բիզնես օրաթերթի պատասխանատու խմբագիրը, օրաթերթի էլեկտրոնային տարբերակի խմբագիրը
2011-2015 թթ. աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամում, եղել «Օրակարգ» օրաթերթի գլխավոր խմբագրի օգնականը, պատասխանատու խմբագիրը
2012-ին հիմնադրել է «ՅավրուՀրատ» էլեկտրոնային գրքերի հրատարակչությունը
2016-ից «Հայերենի ծառադարան» գիտահետազոտական ծրագրի ղեկավարն է
2018-ից Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալն է

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա։