Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Կրկնավորների ուղղագրության դժվարությունները [9 դեպք]

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Ժամանակակից հայերենի (տվյալ դեպքում՝ արևելահայերենի) ուղղագրության ամենադժվար, միաժամանակ վիճահարույց հարցերից է բառերի և բառակապակցությունների բաղադրիչների միասին, անջատ կամ գծիկով գրությունը։ Թեև մշակված կանոններ կան, սակայն դեռևս նկատվում է գրության որոշ անմիօրինակություն, որը հայերեն գրողների համար ճիշտ կամ սխալ լինելու երկմտություն է առաջ բերում։
Արձանագրենք ինը դեպք։
  1. Գծիկով են գրվում յուրատեսակ այն կրկնավորները, որոնց առաջին բաղադրիչի կամ նրա սկզբնամասի բաղաձայնը փոխվել ու դարձել է՝
  • փ – դափ-դատարկճեփ-ճերմակ, լեփ-լեցուն,
  • ս – կաս-կարմիրմաս-մաքուր։

 

Ի դեպ, արևելահայ և արևմտահայ ժողովրդական խոսքում այսպիսի բազմաթիվ կազմություններ կան՝ դեփ-դեղինսեփ-սևնոփ-նորխոփ-խոշորմիս-մինակ և այլն։ Այս կարգի որոշ միավորներ այստեղ-այնտեղ երբեմն պատահում են նաև անանջատ՝ միասին գրությամբ։ Բայց միանման մոտեցումը բազում հոգսերից է ազատում։ Ուստի գրենք գծիկով։

  1. Անանջատ են գրվում այն կրկնավորները, որոնց առաջին բաղադրիչը –ե մասնիկով է (նշանակում է «-ից»), ինչպես՝ սարեսար «սարից սար», դռնեդուռտնետունդարեդար։

Կազմությունների երկար կամ կարճ լինելը կապ չունի. բոլորը ենթարկվում են նույն կանոնին։ Գրվում են միասին, առանց գծիկի՝ սերնդեսերունդամսեամիսգյուղեգյուղ։ Անգամ երկրեերկիր, երբ երկու ե է, և գծիկ դնելու գայթակղություն է առաջանում։ Այդպես էլ աշխարհեաշխարհ։

  1. Տարեցտարի «տարի առ տարի, մի տարուց մյուսը», «ամեն տարի հաջորդաբար» բառի բաղադրիչներն անանջատ են գրվում, ինչպես որ օրեցօր բառինը։ Թեև բացատրական բառարաններում արձանագրվել է գրության զուգաձևություն՝ տարեցտարի և տարեց-տարի, բայց գծիկով գրությունն այսօր սխալ է համարվում։
  2. Ի նախդիր ունեցող կրկնավորները հիմա միասին են գրվում, ինչպես՝ հևիհևփոխնիփոխկույրիկույր «կուրորեն», բացեիբաց։ Այդպես էլ մերթ ընդ մերթ և մերթընդմերթ զուգաձևությունների մրցակցությունում հաղթել է երկրորդը՝ անանջատ գրություն ունեցողը։
  3. Սովորաբար անջատ են գրվում առ նախդիր ունեցող կրկնավորները՝ բանակ առ բանակ, թուփ առ թուփժամանակ առ ժամանակտող առ տողբառ առ բառժամ առ ժամ և այլն։ Բայց այստեղ էլ կան կազմություններ, որոնց բաղադրիչները մարդիկ երբեմն միասին են գրում, ինչպես՝ դեմ առ դեմ / դեմառդեմ։ Աչքին խորթ է (կարդալն ու գրելն էլ դժվար է) հատկապես երկար բառերի միասին գրությունը, օրինակ՝ վայրկյանառվայրկյան։ Միավորող մեկ շեշտով արտասանելն էլ գրեթե անհնար է։

Առ նախդրով բոլոր կրկնավորներն առհասարակ կարելի է անջատ գրել և հարցը փակել։

  1. Մի ժամանակ գծիկով են գրվել, բայց հիմա առանց գծիկի՝ անջատ են գրվում կրկնավոր այն կազմությունները, որոնց բաղադրիչներից մեկը հոլովված է, իմաստն էլ հստակ գիտակցվում է։ Այսպես՝
  • թև թևիուս ուսիմեջք մեջքիգլուխ գլխի,
  • գյուղից գյուղերկրից երկիրքաղաքից քաղաքտնից տուն։
  1. Վերջնականորեն միացել և միասին են գրվում մեկմեկումեկմեկի բառերի բաղադրիչները։ Բայց և չպիտի զարմանանք, երբ դասական գրականության մեջ հանդիպենք առանձին կամ գծիկով գրության։
  2. Ն.Ս.Օ.Տ.Տ. համառոտագրությունը բացելիս (Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր) ինչպե՞ս գրել՝ Տեր Տե՞ր, թե՞ Տեր-Տեր։ Առանձին գրելու ավանդույթ է ձևավորվել, հատկապես որ այդ բառերն առանձին են շեշտվում։

Գուցե ավելորդ է, բայց ասենք, որ ժողովրդական խոսքում գործածվող տերտեր «քահանա» բառի կրկնվող բաղադրիչները ձուլվել են և միասին են գրվում։

  1. Մանկական խաղ կա, որ կոչվում է տունտունիկ։ Տուն-տուն-ը գծիկով գրվող սովորական կրկնավոր է, բայց –իկ ածանցով նոր բառ է կազմվում, գծիկը վերանում է, բաղադրիչները միանում են։