Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Համազարկ

Միատեսակ հրազենից, հրետանային կրակի համակարգերից կամ բոլոր կրակային միջոցներից միաժամանակյա կրակոց։

1. Հրթիռային համազարկը թշնամու գրոհը կասեցնելու համար էր։

2. Հրացանային մի քանի համազարկ հաջորդեցին իրար ու լռեցին գիշերային խավարի մեջ:

3. Երևանում միջոցառումները կեզրափակվեն երեկոյան ժամը 22:00-ին տոնական հրավառությամբ, որի ժամանակ կլինի 70 համազարկ:

4. Լսվեց ուժեղ մի համազարկ, վառոդի հոտն ու ծուխը տարածվեց օդում:

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ» ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Բառաչել - կով, եզ, ցուլ
Մկկալ - այծ
Մայել - ոչխար
Խռխռալ, խռնչալ - խոզ
Խրխնջալ, վրնջալ - ձի
Զռալ - ավանակ
Մռնչալ - վայրի գազաններ՝ առյուծ, վագր, արջ և այլն
Մլավել, մռլտալ, մռմռալ - կատու
Հաչել, կլանչել, կաղկանձել - շուն
Ոռնալ - գայլ

«Կոնդ» անվանումը տիպական է այն տեսակետից, որ հասարակ անունը դառնում է հատուկ տեղանուն: Բնակավայրը Կոնդ է կոչվել բարձր դիրքի պատճառով: Հայերեն նշանակություններից մեկն է «բլուր, բլրակ, թումբ»:

Կոնդի մի մասը հնում կոչվել է Ծիրանի թաղ:

Հիշե՛ք

Վարագույրի այս տեսակը, որը տարածված է հատկապես գրասենյակներում, ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐ է կոչվում։
#ՉԱՍԵՔժալյուզի

Ավելին