Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը: Հայաստանում այն նշվում է 2005 թվականից։

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է իրենց մասնագիտական բառապաշարից ընտրել մեկ եզրույթ կամ գիտաբառ և կարճ տեսանյութով ներկայացնել հայերեն տարբերակը՝ մերժելով օտարը։

Տեսանյութերը պետք է հրապարակել մինչև փետրվարի 21-ը անձնական սոցիալական էջերում՝ նշելով Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերը (@Լեզվի կոմիտե)՝ #հայերենըմասնագիտականլեզու նշիչով։

Համապատասխան տեսանյութերը կվերահրապարակվեն Լեզվի կոմիտեի պաշտոնական էջերում։

Ցանկացողները կարող են օգտվել Լեզվի կոմիտեի կայքում զետեղված օտար բառերի հայերեն համարժեքների ցանկից  (https://www.langcom.am/օտար-բառեր/