Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (3-րդ թողարկում)

Ներկայացնում ենք օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր:  

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

խոսելիս և գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  1. ալտերնատիվ – 1. այլընտրանքային, 2. այլընտրանք
  2. անեսթեզիա – անզգայություն, անզգայացում
  3. ասիստենտ – ընթերակա, օգնական
  4. ասոցիացիա – ընկերակցություն, ընկերություն, միություն
  5. ասպեկտ – հայեցակետ, տեսանկյուն, դիտանկյուն
  6. բանդա – հանցախումբ, ավազակախումբ
  7. բուտիկ – կրպակ
  8. գարնիր – խավարտ
  9. գլադիոլուս – թրաշուշան
  10. դեկլարացիա – հայտարարագիր, հռչակագիր, հայտարարություն
  11. դեպորտացիա – արտաքսում, վտարում
  12. դեսերտ – աղանդեր
  13. դետալ – 1. մանրակ, մաս, 2. մանրամասնություն, մանրամաս
  14. դիլեմա – երկընտրանք
  15. իմպլեմենտացիա – կիրարկում
  16. ինովացիա – նորարարություն, նորամուծություն
  17. լանցետ – նշտար
  18. կալա – փողաշուշան
  19. կատաստրոֆիկ – աղետալի
  20. կաֆել – հախճասալ, սալիկ
  21. կուլմինացիա – բարձրակետ, գագաթնակետ
  22. մանժետ – թեզանիք
  23. մանիակ – մոլագար
  24. մարիոնետ – խաղատիկնիկ, խամաճիկ
  25. մեսիջ – 1. հաղորդագրություն, 2. ուղերձ
  26. շտամպ – դրոշմ, դրոշմակնիք
  27. պատենտ – արտոնագիր
  28. պեդալ – ոտնակ
  29. պոտենցիալ – ներուժ, կարողություն
  30. պրեպարատ – պատրաստուկ
  31. պրոդուկտ – արդյունք, արտադրանք
  32. պրոդուկտիվ – արդյունավետ
  33. ռադիկալ – արմատական
  34. ռացիոնալ –  բանական, տրամաբանական
  35. ռուբին – սուտակ
  36. վակցինա – պատվաստանյութ
  37. տելեպատիա – հեռազգայություն, հեռազգացություն
  38. տենդենց – միտում
  39. տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն
  40. ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

🏆 Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։

Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը։

Ավելին՝ կայքում 👇
https://www.langcom.am/https-www-langcom-am-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a2%d5%a1%d5%bc-2022/

Ավելին
facebook