Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.
- ալյանս – միություն, դաշինք
- բաններ – ցուցապաստառ
- բեյջ – անվանաքարտ
- դալան – կամար, կամարանցում
- դերմատոլոգ – մաշկաբան
- դիսոնանս – աններդաշնակություն
- թինեյջեր – դեռահաս, պատանի
- ինաուգուրացիա – պաշտոնակալություն, երդմնակալություն
- իդենտիֆիկացիա – նույնականացում, նույնացում
- ինտերպրետացիա – մեկնաբանություն
- կալկուլյատոր – հաշվիչ
- կնոպկա – 1. կոճակ, 2. կոճգամ
- կոնսենսուս – համաձայնություն
- կրիտերիա – չափանիշ
- մեյքափ – դիմահարդարանք, դիմահարդարում
- միսիա – առաքելություն
- նոմինացիա – անվանակարգ
- չաթ – զրուցարան
- պարոլ (ռազմ.) – անցաբառ, նշանաբառ
- պեյզաժ – բնանկար, բնապատկեր
- պրեզենտացիա – շնորհանդես, ներկայացում
- պրոֆեսիոնալ – արհեստավարժ
- ռեսթայլինգ – ոճափոխություն
- սկեպտիկ – կասկածամիտ, թերահավատ
- վերբալ – խոսքային, բանավոր
- քոմենթ – մեկնաբանություն
- օնկոլոգ – ուռուցքաբան
- օրիենտացիա – կողմնորոշում
- օֆիցիալ – պաշտոնական
- ֆիլտր – զտիչ