Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ

Սփյուռքահայ 56 ուսուցիչներ Հայաստանում են՝ վերապատրաստում անցնելու համար։

Երեկ Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հանդիպեց հայերենի ուսուցիչների հետ։

Ուսուցիչներին հետաքրքրող հարցերից մեկը ուղղագրության միասնականացումն է։ Դ. Գյուրջինյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ մեկ որոշումով լուծել ուղղագրության հարցը, դա լուրջ քննարկումներից և նախապատրաստական աշխատանքներից ու հասարակական պահանջի ձևավորումից հետո կարող է լինել:

Դ․ Գյուրջինյանը հանգամանորեն ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը, ուսուցիչներին տեղեկացրեց շուտով թողարկվող langcom.am կայքի մասին, խոսեց լեզվական վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։

Դավիթ Գյուջինյանի խոսքով՝ Լեզվի կոմիտեի գործունեության արդյունքներն ավելի ուշ են երևալու, երբ տեսանելիորեն կմաքրվի եթերի և հրապարակային գրվածքների լեզուն, հատկապես պաշտոնյաների խոսքում օտար բառերի փոխարեն կկիրառվեն նրանց հայերեն համարժեքները։ Այս ամենին նպաստում է Կոմիտեի ամենօրյա աշխատանքը:

Հանդիպումը գործնական և շահագրգիռ էր, միաժամանակ ջերմ ու դրական լիցքերով լի: