Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հաջողել

Հաջողություն ունենալը կամ հաջողության հասնելը, որևէ բան, գործ, նախաձեռնություն բարեհաջող իրագործելը, գլուխ բերելը կամ հնարավոր դարձնելը։

Մենք քաջություն ունենք խոստովանելու, թե ո՛ր հարցերում չենք հաջողել։

«Ինչպե՞ս հաջողել աշխատավայրում» դասընթացը նախատեսված է ուսանողների համար, որոնք առաջին աշխատանքային քայլերն են անում։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը հաջողել է ԼՂ հակամարտության կարգավորման համար երկխոսության հարթակ ստեղծել։

Նմանատիպ նյութեր
Երրորդ երկրի կամ միջանկյալ տարածքով՝ տարանցումով բեռների կամ մարդկանց շարժը ապահովող։ Օդանավակայաններում խստացվել է միջազգային
Համացանցին միացած. համացանցի միջոցով հեռահաղորդակցման սարքերի միջև հաստատված ուղիղ՝ համաժամանակյա կապի ռեժիմ։ Ընկերությունն իր հաճախորդներին
Որևէ նոր բան (գիրք, պարբերական, հաղորդաշար և այլն) առաջին անգամ ներկայացնելու միջոցառում, շնորհանդես, որի ժամանակ
Հրդեհը շիջելու (մարելու, հանգցնելու) գործողություն։ Հրդեհի բարդության աստիճանով պայմանավորված՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ինը մարտական
Գործընթաց, երբ պետությունն ընդունում է իր այն քաղաքացիներին (որոշ դեպքերում նաև երրորդ երկրի քաղաքացիներին կամ

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին