Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հեծանվուղի

Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Հեծանվուղիներ կառուցելը քաղաքային իշխանության առաջնային նպատակներից է:

Այն, որ հեծանվուղին անհարմար է, ակնհայտ է. հատկապես եզրուղիները որոշակի դժվարության առաջ են կանգնեցնում հեծանվորդներին:

Հեծանվուղին կառուցելուց առաջ ուսումնասիրել են եվրոպական քաղաքների փորձը:

Նմանատիպ նյութեր
Լուսային առկայծող (թարթող) ազդանշան արձակող սարքավորում (հիմնականում ուղեկցվող ձայնային ազդանշանով), որը տեղադրվում է որոշակի կարգավիճակ
Տեսագրմամբ կամ տվյալների ուղիղ փոխանցմամբ տարածքի տեսա- և ձայնային հսկումը՝ դիտումն է տեսախցիկների միջոցով: Կազմակերպությունը
Սոցցանցերում որևէ հրապարակման՝ գրառման, լուսանկարի, տեսահոլովակի նկատմամբ ջերմ վերաբերմունք արտահայտելն է սրտիկի նշանն ընտրելով: Կարդացածը
Քաղաքական, հասարակական, բնապահպանական, անձնական կամ այլ հարց արծարծելու, խնդիրը լուծելու կամ դրա վրա ուշադրություն հրավիրելու
Շարժական ձող (երբեմն հեռակառավարվող), որը կարգավորում է ճանապարհով (փողոցով) անցնելը, ըստ անհրաժեշտության՝ արգելափակելը. անցարգել: Բնակիչներից

Հայերեն ո՞ր համարժեքը կշրջանառեք Zipline-ի փոխարեն։ Առաջարկում ենք տարբերակներ․ քվեարկե՛ք մեր կայքում։⏳➡️ https://t.co/0YPQoxSY9C

Աշխարհի տարբեր երկրներում կան լեզուների թանգարաններ, որտեղ ներկայացվում են լեզուները, նրանց այբուբենները, գրային համակարգերը և այլն:

🔗https://t.co/nN8HE3mues

Հուլիսի 22-ին Դավիթ Գյուրջինյանը #ՀՊՄՀ-ում հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ։ Նա ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը, տեղեկացրեց շուտով թողարկվող https://t.co/Ax4fMcOmIb կայքի մասին։

2

❌ Նկարը ԿԱԽՎԱԾ Է պատի վրա:
❌ Պարանը ԿԱԽՎԱԾ Է ծառի վրա:

✅ Նկարը ԿԱԽՎԱԾ Է պատից:
✅ Պարանը ԿԱԽՎԱԾ Է ծառից:

ՈՒՐԱԽ և ՏԽՈՒՐ բառերն առաջացել են նույն արմատից՝ ԽՈՒՐ-ից: Խուր-խուրախ-խրախ. նշանակում է խինդ, ուրախություն:

#Ստուգաբանություն

Ավելին