Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հեռուստատեսության լեզուն. «Շանթ»

Լեզվի կոմիտեն 2020 թ․ նոյեմբերի 5-11-ը մշտադիտարկել է «Շանթ» հեռուստաընկերության («Շանթ» ՍՊԸ) հաղորդումներում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված պահանջների կատարումը։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ոչ թե հաղորդումների լեզվական որակին, այլ դրանց հայերեն կամ օտարալեզու լինելուն։

Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ «Տեսալսողական տեղեկատվության լեզուն հայերենն է…», և «Օտար լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն ընկալման միջոցներով (կրկնօրինակումով, հնչյունավորումով և (կամ) ենթագրով): Հայերեն ընկալման միջոցներով ուղեկցումը պետք է կիրառվի բացառապես բնօրինակ լեզվով տեսալսողական տեղեկատվության նկատմամբ»:

Ստորև ներկայացնում ենք «Շանթ» հեռուստաընկերության հաղորդումների՝ հիմնականում համացանցային դիտարկումների արդյունքները։

Համացանցային թողարկումներում հեռուստաընկերության բոլոր երեք բաժանորդագրային փաթեթների անվանումները եղել են միայն օտարալեզու և օտարատառ՝ «Premium Plan 1», «Premium Plan 12», «SMART TV BOX SHANT DIGITAL TV»:

Արձանագրվել են մի քանի հաղորդումների անվանումների օտարալեզու և օտարատառ լինելու դեպքեր՝ «Premiere», «Womens club», «X factor», «live», «Ալկո alcobattle», «Taxi battle», «Why womens Ալկա», «Outdance»:

Համացանցում տեղադրված բոլոր հաղորդումների գլխագրերում հեռարձակողի անվանումը միշտ գրվել է օտարատառ՝ «SHANT»:

Եղել է թեև հայատառ, սակայն օտարալեզու անվանումով մեկ ծրագիր՝ «Լայֆսթայլ» (թարգմանվում է՝ կենսակերպ, կյանքի ոճ):

Օտարատառ են եղել «Երկուսով» սերիալի ցուցադրության ընթացքում էկրանի վերին աջ անկյունի «SHANT», «SHANT PRODUCTION» գրությունները: Հակառակ դրան՝ «Լիալուսին» սերիալի ցուցադրման ժամանակ «Շանթ»-ը գրվել է հայատառ:

Հեռուստատեսային հաղորդումներում հեռարձակողի անվանման հայերենը՝ «Շանթ», եղել է գրեթե միշտ, իսկ էկրանի աջ անկյունում պատկերի բարձր հստակությամբ հեռարձակման HD տարբերանշանը միշտ եղել է օտարատառ:

Նշենք նաև, որ մշտադիտարկված բոլոր հաղորդումները, ներառյալ սերիալները՝ հայրենական թե օտարերկրյա արտադրության, հեռարձակվել են հայերեն։ Լեզվական օրենսդրության պահանջները կատարվել են նաև գովազդ ցուցադրելու ընթացքում:

Այսպիսով, ըստ մեր մշտադիտարկման, «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնականում պահպանում է լեզվական օրենսդրության պահանջները, թեև միշտ չէ, որ հետևողական է այդ հարցում և երբեմն անտեսում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը․ «Հեռարձակողների անվանումներն էկրանային ցուցադրումների ժամանակ օտար լեզուներով օգտագործելու դեպքում հայերեն անընդհատ տառադարձությունը պարտադիր է»։

Հեռուստաընկերությանը կոչ ենք անում օրենսդրության պահանջներին հետևել բոլոր դեպքերում։


Վարչական իրավախախտումների բաժին

Լեզվի կոմիտեն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվար սոցիալական հարթակներում հրապարակել է հորդորակ, նյութեր և հարցումներ դպրոցներում ուսուցչին դիմելու հայերեն ձևերի մասին։

➡️Ամբողջական՝ https://bit.ly/3a3kT7s

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ» ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Բառաչել - կով, եզ, ցուլ
Մկկալ - այծ
Մայել - ոչխար
Խռխռալ, խռնչալ - խոզ
Խրխնջալ, վրնջալ - ձի
Զռալ - ավանակ
Մռնչալ - վայրի գազաններ՝ առյուծ, վագր, արջ և այլն
Մլավել, մռլտալ, մռմռալ - կատու
Հաչել, կլանչել, կաղկանձել - շուն
Ոռնալ - գայլ

«Կոնդ» անվանումը տիպական է այն տեսակետից, որ հասարակ անունը դառնում է հատուկ տեղանուն: Բնակավայրը Կոնդ է կոչվել բարձր դիրքի պատճառով: Հայերեն նշանակություններից մեկն է «բլուր, բլրակ, թումբ»:

Կոնդի մի մասը հնում կոչվել է Ծիրանի թաղ:

Ավելին