Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հերթական հանդիպումը՝ գրության միասնականացման թեմայով

Լեզվի կոմիտեի նախաձեռնությամբ փետրվարի 6-ին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում կայացավ այբբենարանի հեղինակների, տառաստեղծների և Լեզվի կոմիտեի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը` նվիրված այբբենարանի ձեռագիր տառատեսակներին։

Հանդիպման բոլոր մասնակիցները կողմ են ձեռագիր տառատեսակները միասնական դարձնելու գաղափարին, սակայն տարբեր կերպ են ընկալում միասնականացումը: Այբբենարանի հեղինակները, Լեզվի կոմիտեի նախագահը դա հասկանում են այսպես՝ տարբեր կերպ գրվող տառերի ձևը այբբենարաններում, գրատետրերում միասնական դարձնել:

Տառաստեղծներ Էդիկ Ղաբուզյանն ու Ռուբեն Թարումյանն այլ կարծիքի են: Ըստ նրանց՝ եթե հայերենի ձեռագիր բոլոր մեծատառերը գրվեն տողի վրա, կլուծվի և՛ համաչափության, և՛ երեխաների կողմից դյուրընկալության հարցը։ 

Այբբենարանի հեղինակներ Ջուլիետա Գյուլամիրյանը և Լիլիթ Տեր-Գրիգորյանը մտավախություն հայտնեցին, որ կտրուկ փոփոխությունները չեն ընդունվի հասարակության մեջ ձևավորված ավանդույթների, նախկին գրելաձևին արդեն վարժված լինելու պատճառով։ 

Այբբենարանի հեղինակ Վաչագան Սարգսյանն առաջարկեց առայժմ միայն Շ, Յ, Պ, Ջ, Տ, Ց ձեռագիր մեծատառերի գրությունը մոտեցնել տպագրին։ 

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ամփոփելով հանդիպումը, կարևորեց տառերի գրության միասնականացումը, բայց դա բոլոր մեծատառերը տողի վրա գրելուն նույնացնելն անընդունելի համարեց։ Միաժամանակ կարևորեց նաև նմանատիպ հանդիպումները, որոնք կմոտեցնեն խնդրի լուծումը:

Քննարկումները կշարունակվեն։ 

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ» ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Բառաչել - կով, եզ, ցուլ
Մկկալ - այծ
Մայել - ոչխար
Խռխռալ, խռնչալ - խոզ
Խրխնջալ, վրնջալ - ձի
Զռալ - ավանակ
Մռնչալ - վայրի գազաններ՝ առյուծ, վագր, արջ և այլն
Մլավել, մռլտալ, մռմռալ - կատու
Հաչել, կլանչել, կաղկանձել - շուն
Ոռնալ - գայլ

«Կոնդ» անվանումը տիպական է այն տեսակետից, որ հասարակ անունը դառնում է հատուկ տեղանուն: Բնակավայրը Կոնդ է կոչվել բարձր դիրքի պատճառով: Հայերեն նշանակություններից մեկն է «բլուր, բլրակ, թումբ»:

Կոնդի մի մասը հնում կոչվել է Ծիրանի թաղ:

Հիշե՛ք

Վարագույրի այս տեսակը, որը տարածված է հատկապես գրասենյակներում, ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐ է կոչվում։
#ՉԱՍԵՔժալյուզի

Ավելին