Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հոգնակիի կազմության ուրույն մի ձևի մասին

Հայտնի է, որ հայերենի միավանկ բառերի հոգնակին հիմնականում կազմվում է –եր մասնիկով՝ ծառ – ծառեր, մազ – մազեր։ Սակայն կան բացառություններ, ինչպես՝ մատ – մատներ, դուռ – դռներ, հարս – հարսներ, ռուս – ռուսներ և այլն։

Բայց հայերենում (առավելաբար ժողովրդական խոսքում) հոգնակիի մի յուրօրինակ ձև կա, երբ –եր մասնիկ ստացող միավանկ որոշ բառեր առանձին դեպքում –ներ են ստանում։

Օրինակ՝ գիտենք, որ աչք-ի հոգնակին աչքեր է, ցավ-ինը՝ ցավեր, բայց երբ որևէ մեկի ընտանիքում երեխա է ծնվում, բոլորը նրանց մաղթում են՝ «Աչքներդ լույս լինի», կամ տատիկ-պապիկներն իրենց թոռնիկներին հաճախ ասում են «Ցավներդ տանեմ»։

Այս ուրույն ձևը կազմվում է, երբ խոսքն ուղղվում է մի խումբ մարդկանց և միավանկ բառին (ոչ բոլոր) ավելանում են ս, դ, ն մասնիկները (հոդերը) (պատկանելություն արտահայտելու համար)։ Այսպես՝ սրտնե՛րս լայն պահենք (այսինքն՝ մեր սիրտը, ոչ թե իմ սիրտը), հույսներդ մի՛ կտրեք (ձեր հույսը, ոչ թե քո հույսը), հերթները հասավ (նրանց հերթը, ոչ թե նրա հերթը)։

  1. Մտքներովդ չանցա՞վ հարցնել, թե նրան որտեղի՛ց այդքան դրամ:
  2. Տեղներս նեղ է, թող ամեն մարդ իր գլխի ճարը տեսնի…
  3. Մի ելք կգտնեն, ձեռքները քարի տակ չէ։

Որոշ կապեր նույնպես ենթարկվում են այս կաղապարմանը․ մեզ հետ՝ հետներս, ձեզ վրա՝ վրաներդ, նրանց մեջ՝ մեջները։

  1. Փոքրիկներն անցնում էին մի տեսակ հանդիսավոր՝ շուրջները

նայելով:

  1. Ես այնտեղ բարեկամներ ունեմ, գնա մոտները, նրանք քեզ ամեն

ճամփա ցույց կտան:

  1. Հանդիպելուց երեք րոպե հետո այնպես կմտերմանա հետներդ,

որ կթվա, թե հին ու մտերիմ բարեկամներ եք…

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook