Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (18-րդ թողարկում)

Պատերազմական շրջանում բոլորիս մտքերն ու գործողություններն ուղղված են առաջնագիծ։ Այս ընթացքում կարևոր են նաև ճիշտ արտահայտած միտքը, ընտրված բառերի տեղին գործածությունը։ Հատկապես պաշտոնական և հրապարակային խոսքը մեծ ուժ ունի, և անհրաժեշտ է, որ այն լիովին հասկանալի լինի հայ հանրությանը։ Հետևաբար հորդորում ենք այս իրավիճակում ևս խուսափել օտար բառեր գործածելուց, նախապատվությունը տալ միայն հայերեն բառային միավորներին։

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների ցանկ։

1. ագենտ – գործակալ
2. ադապտացիա – հարմարում
3. ալյանս – դաշինք, միություն
4. բատալիոն – գումարտակ
5. բինոմ – երկանդամ
6. բլոկադա – շրջափակում, պաշարում
7. բուքսիր – 1. քարշակ, 2. քարշանավ
8. դեզերտիր – դասալիք
9. դեզինֆորմացիա – ապատեղեկատվություն
10. դեկլարացիա – 1. հռչակագիր, 2․ հայտարարագիր, 3․ հայտարարություն
11. դեմոգրաֆիկ – ժողովրդագրական
12. դեֆեկտ – թերություն, արատ, պակասություն
13. դիկցիա – առոգանություն
14. դիստանցիա – հեռավորություն, տարածություն
15. դիսֆունկցիա – խաթարում, խանգարում
16. էկզիստենցիալ – գոյութենական
17. էքսպանսիոնիզմ – ծավալապաշտություն
18. ինստինկտ – բնազդ
19. ինտեգրացիա – համարկում, ներգրավում
20. ինտերվենցիա – 1. (ռազմ.) ներխուժում, 2. (ռազմ. և ֆինանս.) միջամտություն
21. լաբորատորիա – 1. աշխատանոց, 2. փորձարան
22. մերկանտիլ – 1. շահամոլ, չարչի, 2. շահամոլական, շահախնդրական
23. նարատիվ – պատում
24. պլենար – լիագումար (նիստ), լիակազմ
25. պրովոկացիա – սադրանք
26. ռեպրեսիա – ճնշում, բռնաճնշում, հալածանք
27. ստերիլ – մանրէազերծ, մանրէազերծված
28. տեռորիստ – ահաբեկիչ
29. ցիկլ – 1․ շրջափուլ, պարբերաշրջան, 2. շարք, 3. շրջապտույտ
30. օկուպանտ – զավթիչ, նվաճող

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

«Դեմոնիզացիա» բառի (🇷🇺 демонизация, 🇺🇸 demonization) 🇦🇲համարժեքներն են՝ «դիվայնացում»-ը և «հրեշացում»-ը։
Ավելին կարդացեք՝ https://cutt.ly/jA9TL9g

✨ ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
✨ Շնորհավորական ուղերձ

Շնորհավորում ենք բոլոր հայախոսներին, ինչպես նաև՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։

https://cutt.ly/hPYPwNT

Ավելին
facebook