Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (19-րդ թողարկում)

Ուրիշ մշակույթների ու ժողովուրդների հետ շփումները, հաղորդակցությունը նպաստում են մեր լեզու օտար բառերի թափանցմանը, որ բնական ընթացք է։ Սակայն բոլորովին ընդունելի չէ օտարաբանությունների անհարկի կիրառումը, երբ դրանց համարժեքները կան ու գործածելի են հայերեն գրավոր և բանավոր խոսքում։

Ներկայացնում ենք օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն բառերին։

  1. անոմալիա – շեղում, անկանոնություն
  2. ավանտյուրա – 1. արկածախնդրություն, 2․ բախտախնդրություն
  3. արգումենտացիա – փաստարկում
  4. բանալ – տափակ, անհամ
  5. բյուլետեն – 1. հիվանդաթերթիկ (անաշխատունակության թերթիկ), 2. քվեաթերթիկ, 3. տեղեկագիր, տեղեկագրքույկ
  6. գուրման – նրբաքիմք, համադամասեր
  7. դելիկատես – նրբախորտիկ
  8. դեմարկացիա – սահմանագծում
  9. դելիմիտացիա – սահմանազատում
  10. էլեկտորատ – ընտրազանգված
  11. ինֆանտիլ – մանկամիտ, տհաս, թերզարգացած
  12. իրոնիա – հեգնանք
  13. լեվլ – մակարդակ, աստիճան
  14. կոնցեպտ – հասկացություն
  15. կոնֆիսկացիա – բռնագրավում, առգրավում
  16. մագիա – մոգություն
  17. մատրիարխատ – մայրիշխանություն
  18. պատրիարխատ – հայրիշխանություն
  19. պրեստիժ – 1. հարգ, 2. հեղինակություն
  20. ռեգուլյար – կանոնավոր, կարգավորված, համաչափ
  21. ռետրոսպեկտիվ – հետահայաց
  22. ռեցիդիվիստ – կրկնահանցագործ
  23. սկրեպ – ամրակ
  24. օկուպացիա – զավթում, գրավում
  25. ֆրեսկա – որմնանկար

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

«Դեմոնիզացիա» բառի (🇷🇺 демонизация, 🇺🇸 demonization) 🇦🇲համարժեքներն են՝ «դիվայնացում»-ը և «հրեշացում»-ը։
Ավելին կարդացեք՝ https://cutt.ly/jA9TL9g

✨ ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
✨ Շնորհավորական ուղերձ

Շնորհավորում ենք բոլոր հայախոսներին, ինչպես նաև՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։

https://cutt.ly/hPYPwNT

Ավելին
facebook