Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ (29-րդ թողարկում)

Սովորություն դարձնենք գործածել օտար բառերի հայերեն համարժեքները, շրջանառենք դրանք, որ մեր խոսքում ամրանան և բնականորեն դուրս մղեն օտար բառերը։

Հայերենը մեզ տալիս է բազում հնարավորություններ. մնում է միայն ընդունել ու օգտվել մեր լեզվի անսպառ գանձարանից՝ նպաստելով, որ այն ժամանակին համահունչ զարգանա։

 

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով «Օտար բառեր» բաժինը։

 

  1. աուդիովիզուալ – տեսալսողական
  2. աուդիտորիա – լսարան
  3. դեմոնիզացիա – դիվայնացում, հրեշացում
  4. դեստաբիլիզացիա – ապակայունացում
  5. դեմենցիա – թուլամտություն
  6. դևալվացիա – արժենվազում, արժեզրկում
  7. դիստանցիոն – հեռավար
  8. էմիսիա – թողարկում, դրամաթողարկում
  9. էֆիր – եթեր
  10. էվակուացիա – 1. տարհանում, տեղափոխություն, 2. դատարկում, հեռացում
  11. իզգոյ – վտարակ
  12. ինսպիրացիա – 1. ներշնչում, 2. ներշնչանք, դրդում
  13. լոկատոր – տեղորոշիչ
  14. կոմպլեկցիա – մարմնակազմ, կազմվածք
  15. կլիպ – տեսահոլովակ
  16. կրիմինալ – քրեական
  17. միլիտարիզացիա – ռազմականացում
  18. մոբիլիզացիա – 1. հավաքագրում, զորահավաք 2. համակենտրոնացում, կենտրոնացում
  19. պարադիգմ(ա) – հարացույց
  20. պերսոնաժ – կերպար
  21. պրավալ – ձախողում, տապալում
  22. պլյուրալիզմ – բազմակարծություն
  23. պլացդարմ – զինադաշտ
  24. սուբսիդիար – լրացուցիչ, օժանդակ
  25. վալյուտա – տարադրամ, արժույթ, արտարժույթ
  26. տրանսպլանտացիա – փոխպատվաստում
  27. տուպիկ – փակուղի
  28. տրիլոգիա – եռագրություն, եռերգություն, եռապատում
  29. ուվերտյուրա – նախերգանք, նախանվագ
  30. քրոնոմետր – ժամանակաչափ

 

 

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

«Դեմոնիզացիա» բառի (🇷🇺 демонизация, 🇺🇸 demonization) 🇦🇲համարժեքներն են՝ «դիվայնացում»-ը և «հրեշացում»-ը։
Ավելին կարդացեք՝ https://cutt.ly/jA9TL9g

✨ ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
✨ Շնորհավորական ուղերձ

Շնորհավորում ենք բոլոր հայախոսներին, ինչպես նաև՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։

https://cutt.ly/hPYPwNT

Ավելին
facebook