Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ (32-րդ թողարկում)

Զարգացող աշխարհում բնական և անհրաժեշտ են միջազգային շփումները, իսկ լեզուների իմացությունը հաջողելու գործիքներից է։ Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։ Սխալ պատկերացում կա, թե խոսքում օտար բառեր ներառելը  տպավորություն է գործում ղեկավարների, գործընկերների կամ այլոց վրա, իբր կրթվածության և զարգացածության ցուցիչ է։ Խոր մոլորություն։

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների ցանկ։

Նախկինում հրապարակվածները կարող եք տեսնել «Օտար բառեր» բաժնում։

  1. ավտոկրատիա – ինքնակալություն
  2. բիբլիոգրաֆիա – 1. մատենագիտություն, 2․ գրականության ցանկ
  3. բիոլոգ – կենսաբան
  4. գեոլոգ – երկրաբան
  5. դեյ օֆֆ – ազատ օր
  6. ժիլետ – բաճկոնակ
  7. ինդիվիդում – անհատ
  8. ինիցիատիվ(ա) – նախաձեռնություն
  9. ինֆորմացիա (ինֆո) – տեղեկություն, տեղեկույթ
  10. լայք – հավանում, հավանություն
  11. լիդերշիփ – առաջնորդություն
  12. լոքեյշըն – տեղ, վայր
  13. խրոնոմետրաժ – ժամանակաչափում
  14. կոմիքս – պատկերապատում
  15. կվալիֆիկացիա – որակավորում
  16. մոնստր – հրեշ
  17. նումիզմատիկա – դրամագիտություն
  18. շեյր – կիսում, տարածում
  19. պացիֆիզմ – խաղաղասիրություն, խաղաղապաշտություն
  20. պերֆեկցիոնիստ – կատարելապաշտ
  21. պոլեմիկա – բանակռիվ, բանավեճ
  22. պրոգնոզ – կանխատեսում, կանխատեսություն, նախագուշակում
  23. պրոդուկցիա – արտադրանք
  24. ռեգիստրացիա – հաշվառում, գրանցում
  25. ռիփորթ – զեկույց, հաշվետվություն
  26. ռուպոր – բարձրախոս
  27. սեյվ – պահպանել
  28. ստաբիլիզատոր – կայունարար
  29. վականսիա – թափուր աշխատատեղ, պաշտոն
  30. ֆատալիզմ – ճակատագրապաշտություն

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook