Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ (33-րդ թողարկում)

Ոմանց թվում է, թե հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառեր գործածելով իրենք «ժամանակակից» են դառնում։ Սակայն այդպես չէ։ Զարգացած պետություն ունենալու կարևոր նախապայմաններից է մեր մայրենի լեզուն ժամանակին համաքայլ պահելը։

Ներկայացնում ենք օտար բառերի հերթական ցանկը և հորդորում գրավոր ու բանավոր խոսքում շրջանառության մեջ դնել դրանց հայերեն համարժեքները։

Օտար բառերի հայերեն համարժեքները փնտրելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/

  1. ադմիրալ – ծովակալ
  2. ամբիցիա – հավակնություն, նկրտում
  3. ամպլիտուդա – լայնույթ
  4. անեմիա – սակավարյունություն
  5. անտիթեզ – հակադրույթ
  6. ապոստրոֆ – ապաթարց
  7. ավտոմատ – 1. ինքնաձիգ, 2. ինքնաշխատ, 3. մեքենայորեն/մեքենաբար
  8. բիբլիոգրաֆիա – մատենագիտություն
  9. գիրլյանդա – դրասանգ, ծաղկաշղթա
  10. դինաստիա – արքայատոհմ, հարստություն
  11. դուբլիկատ – կրկնօրինակ
  12. էթնոգրաֆիա – ազգագրություն
  13. էսթետիկա – գեղագիտություն
  14. էվֆեմիզմ – մեղմասություն
  15. էքսպլուատացիա – շահագործում
  16. էքստրասենս – պայծառատես
  17. լիմֆատիկ – ավշային
  18. լոգոտիպ – տարբերանշան, պատկերանիշ
  19. կարիկատուրա – ծաղրանկար
  20. կրիպտոգրաֆիա – գաղտնագրություն
  21. մոզաիկա – խճանկար
  22. պանտոմիմա – մնջախաղ
  23. պաուզա – դադար
  24. սանատորիա – առողջարան
  25. սոցիում – հանրույթ
  26. ստադիա – փուլ, շրջան
  27. ստերիլիզացիա – 1. մանրէազերծում, 2. վարակազերծում, 3. ստերջացում, ամլացում
  28. ստյուարդեսա – ուղեկցորդուհի (օդանավի)
  29. տելեսկոպ – աստղադիտակ
  30. տրագեդիա – ողբերգություն

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

🏆 Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։

Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը։

Ավելին՝ կայքում 👇
https://www.langcom.am/https-www-langcom-am-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a2%d5%a1%d5%bc-2022/

Ավելին
facebook