Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ (35-րդ թողարկում)

Լեզվի կոմիտեն հերթական հորդորակով շարունակում է շրջանառել օտար բառերի հայերեն համարժեքներ, որոնք, հուսով ենք, կարմատանան մեր գրավոր և բանավոր խոսքում։ Մենք՝ լեզվակիրներս, հայերեն համարժեքները գործածելով կնպաստենք, որ հայերենը միշտ քայլի ժամանակին համընթաց։

 

Օտար ուրիշ բառերի հայերեն համարժեքները գտնելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/:

 

  1. աուկցիոն – աճուրդ
  2. ատմոսֆերա – մթնոլորտ
  3. արխաիզմ – հնաբանություն
  4. գանգրենա – փտախտ
  5. ինովատիվ – 1․ նորարար, 2․ նորարարական
  6. իքսչեյնջ – փոխանակում
  7. կոալիցիա – դաշինք, միություն
  8. կոլեկտիվ – 1․ անձնակազմ, 2․ հավաքական
  9. կոմեդիա – կատակերգություն
  10. կոմիկ – 1. կատակերգակ, կատակերգու 2. զվարճախոս
  11. կոմպլեմենտարիզմ – փոխլրացում
  12. կուպոն – կտրոն
  13. կրիմինալիստիկա – քրեագիտություն
  14. կրիմինոլոգիա – քրեաբանություն
  15. կրիպտոգրաֆիա – 1․գաղտնագրում, 2․գաղտնագրություն, ծածկագրություն
  16. հումանիստ – մարդասեր
  17. մագիա – 1․մոգություն, կախարդանք, 2․հրաշագործություն
  18. մեմուար(ներ) – հուշագրություն
  19. նացիոնալիզացիա – ազգայնացում
  20. պարադ – զորահանդես, շքերթ
  21. պրիորիտետ – 1․առաջնահերթություն, գերակայություն, 2․ առաջնայնություն
  22. ռեանիմացիոն – վերակենդանացման
  23. ռելոկացիա – տեղափոխում
  24. սենտիմենտալ – 1. զգայուն, դյուրազգաց, 2. զգացմունքային
  25. սեպարատիզմ – անջատողականություն
  26. ստիլիզացիա – ոճավորում
  27. վունդերքինդ – հրաշամանուկ
  28. ցիրկուլյացիա – 1․շրջապտույտ, 2․ շրջանառություն
  29. ֆալսիֆիկատոր – կեղծարար, զեղծարար
  30. ֆալսիֆիկացիա – 1․ կեղծիք, կեղծում, 2. կեղծարարություն, զեղծարարություն

 

 

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

🏆 Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։

Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը։

Ավելին՝ կայքում 👇
https://www.langcom.am/https-www-langcom-am-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a2%d5%a1%d5%bc-2022/

Ավելին
facebook