Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (7-րդ թողարկում)

Հայերենն այլ լեզուներից հազարավոր բառեր է փոխառել և շարունակում է փոխառել. այդպես են վարվում աշխարհի բոլոր զարգացած լեզուները: Հայոց լեզվի ճկուն բառակազմության շնորհիվ օտար բազմաթիվ  բառերի համարժեքներ են ստեղծվել և ստեղծվում:

Ստորև ներկայացնում ենք օտար բառերի մի ցանկ և առաջարկում հայերեն ընդունելի համարժեքները՝ հորդորելով նախապատվությունը տալ հայերենին: Նպատակը օտար բառերի նկատմամբ դրանց լիակատար հաղթանակը ապահովելն է:

Տրված բառերը հիմնականում գրանցված են բառարաններում, գործածվում են մամուլում և այլուր, այդ թվում՝ բանավոր խոսքում: Գործածենք հայերեն այս բառերը.

  1. ադմինիստրատիվ – վարչական
  2. բլոկնոտ – նոթատետր
  3. բրելոկ – բանալեկալ
  4. գարանտ – երաշխավոր
  5. գարանտիա – 1. երաշխիք, երաշխագիր, 2. երաշխավորություն, երաշխավորագիր
  6. դիսկուսիա – բանավեճ
  7. դուետ – զուգերգ
  8. էլեմենտար – տարրական
  9. էքսպոնատ –  ցուցանմուշ
  10. թեորիա –  տեսություն
  11. խրոնոլոգիա – ժամանակագրություն
  12. կերամիկա – 1. խեցեգործություն, 2. խեցեղեն
  13. կոմպենսացիա – փոխհատուցում
  14. հիպոթեզ – վարկած,  ենթադրություն
  15. մասաժիստ – մերսող
  16. մարկա – 1. նամականիշ, 2. մակնիշ
  17. միկրոսկոպ – մանրադիտակ
  18. ուլտիմատում – վերջնագիր
  19. պացիֆիստ – խաղաղասեր
  20. ռեակցիոն – հետադիմական
  21. սեկցիա – 1. մասնախումբ, 2. բաժին, բաժանմունք, մաս
  22. սոլիդ – 1. ծանրակշիռ, 2. պատկառելի, 3. ներկայանալի
  23. սուբյեկտիվ – 1. ենթակայական, 2. անձնական, անհատական
  24. սուվերեն – ինքնիշխան
  25. ստարտ – մեկնարկ
  26. օբյեկտիվ – 1. առարկայական, 2. անկողմնակալ, անաչառ
  27. օպոզիցիա – ընդդիմություն
  28. ֆասադ – ճակատամաս (շենքի՝ կառույցի)
  29. ֆինիշ – 1. ավարտ  2. վերջնագիծ
  30. ֆրոնտ – 1. ճակատ, 2. ռազմաճակատ

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

🏆 Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։

Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը։

Ավելին՝ կայքում 👇
https://www.langcom.am/https-www-langcom-am-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a2%d5%a1%d5%bc-2022/

Ավելին
facebook