Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (23-րդ թողարկում)

Լեզուներն արտացոլում են արդի աշխարհի զարգացումները։ Հայոց լեզուն նույնպես համալրվում է ժամանակակից բառերով: Դրանց մեջ լինում են նաև օտար բառեր, որոնք խորթ են լինում հայերեն լեզվամտածողությանը։ Հայոց լեզուն իր բառակազմական ճկունությամբ հնարավորություն է տալիս ստեղծելու դրանց համարժեքները՝ նպաստելով հայերենի արդիականացմանը։

Ներկայացնում ենք օտար բառերի նոր ցանկ։ Այս բառերի հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։

  

  1. գեոպոլիտիկ – աշխարհաքաղաքական
  2. գեոպոլիտիկա – աշխարհաքաղաքականություն
  3. դելեգացիա – պատվիրակություն
  4. դեմագոգիա – ամբոխահաճություն
  5. էգոցենտրիկ – եսակենտրոն
  6. էքսպորտ – արտահանում
  7. թայմեր – ժամանակաչափ
  8. թրենդ – նորաձև, նորաձևություն
  9. իդեա – գաղափար, միտք
  10. իմպորտ – ներմուծում
  11. իմիտացիա – 1. նմանակում, 2. նմանակ
  12. ինստինկտ – բնազդ
  13. կոնկուրենցիա – մրցակցություն
  14. կոնտրաստ (ընդհ., արվ.)-հակադրություն
  15. մարկետոլոգ – շուկայագետ
  16. մարկետինգ – շուկայագիտություն
  17. մեյլ – էլհասցե (էլեկտրոնային հասցե), էլփոստ
  18. մոդեռն – ժամանակակից, արդիական
  19. նեյտրալ – չեզոք
  20. նոթիֆիքեյշն – ծանուցում
  21. պլագիատ – գրագողություն
  22. պոպուլյար – 1. հանրամատչելի, 2. հանրաճանաչ
  23. ռեալ – իրական
  24. ռեադմիսիա-հետընդունում
  25. սիգնալ – ազդանշան
  26. վիտրինա – ցուցափեղկ
  27. վիքենդ / ուիքենդ – շաբաթավերջ, շաբաթ-կիրակի
  28. տարիֆ – սակագին
  29. տենդեր – մրցույթ
  30. տերիտորիա – տարածք, տարածություն